MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Yarın:+19 °C
Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները
11:27, 19.05.2023
551 | 0
Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար ...
Հերոսածին մայրը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Ինչո՞ւ եք ազատությունից զրկել պատերազմում հերոսաբար ընկած զինվորի մորը: Ազատությունից զրկելու այս ի՞նչ «անհաղթահարելի անհրաժեշություն» է հայտնաբերվել. ինչ լինի, միանգամից ձերբակալում կամ կալանք:
Ինչո՞ւ Եռաբլուրում բացարձակ անթույլատրելի վերաբերմունքով, բացահայտ նսեմացումով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողների ծնողները: Դեռ բավական չէ մի հատ էլ վարչական վարույթներ հարուցվեցին ծնողների նկատմամբ` նրանց քաշքշելով դատականգործընթացներով` առանց որևէ ոստիկանի պատասխանատվության:
Բացահայտ է, որ ձերբակալումն է, որ ավելի նպաստեց ատելության խոսքի աճին ու վիրավորանքներին, ավելի խորացրեց մարդկանց պառակտումը:
Չե՞ք տեսնում ինչ է կատարվում, ի՜նչ բացարձակ վիրավորանքների են ենթարկվում Հայրենիքին ամենաթանկը տված Հերոսածին ծնողները, անարգվում է զոհված զինծառայողների հիշատակը իրական ու կեղծ էջերից, ի՜նչ աստիճան են արժեզրկվում պետության ամրության հիմնարար երաշխիքները` բարոյական արժեքները:
Իշխանությունն է գլխավոր պատասխանատուն երկրում առկա վիճակի համար: Հանձնարարե´ք ձեր անդամներին ու կողմնակիցներին անհապաղ դադարեցնել վիրավորանքների ու ատելության խոսքի ահագնացած ալիքը, «կրակի վրա յուղ» լցնելը:
Քրեական վարույթ է նախաձեռնված թո´ղ վարույթը տարվի ու եթե իրավական որակվող արարք է, թո´ղ հանգամանքները պարզվեն: Ինչո՞ւ եք ավելի խորացնում լարվածությունը:
Մյուս որևէ հարցի այս խնդրի հետ կապված այս գրառումով հատուկ չեմ անդրադառնում.


Արման Թաթոյան



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Arsi Gaspar Journalist
yukarı