MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +24 °C Yarın:+25 °C
Բոլշևիկների գործած անհամար ոճիրներից մեկի մասին
10:16, 03.09.2024
516 | 0

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային Ռուսաստանի նախաձեռնած առաջին զանգվածային գնդակահարություններից մեկը տեղի է ունեցել Պետրոգրադում: Զոհերը եղել են հիմնականում այս քաղաքի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչները: Սպանվել է 103 մարդ (ձերբակալության ժամանակ սպանվածների հետ միասին): Զանգվածաբար կոտորված մտավորականներից մեկն էլ եղել է ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովը, որին ձերբակալել են 1920 թվականի օգոստոսի 3-ին: Նրան մեղադրել են «Տագանցևի դավադրությանը» մասնակցելու մեջ:

1922-ի մարտին Պետրոգրադում լույս տեսնող «Հեղափոխական գործ» թերթը «Տագանցևի գործ» -ի մասնակիցների մահապատժի մասին հետևյալ մանրամասներն է պատմել. «Գնդակահարությունը տեղի ունեցավ Իրինովյան երկաթուղու կայարաններից մեկում: Ձերբակալվածներին բերեցին լուսադեմին ու ստիպեցին փոս փորել։ Երբ փոսը կիսով չափ պատրաստ էր, բոլորին հրամայվեց մերկանալ։ Սկսվեցին ճիչերն ու օգնության աղաղակները։ Դատապարտվածներից մի քանիսին ուժով հրեցին փոսը և կրակեցին փոսի մեջ։ Մնացածներին քշեցին դիակների կույտի վրա և նույն կերպ սպանեցին։

Դրանից հետո փոսը, որտեղ տնքում էին ողջերն ու վիրավորները, ծածկվեց հողով» ։

Գումիլյովից բացի գնդակահարվել է 60 մարդ, այդ թվում՝ 16 կին։ Ինչպես հետագայում պարզվել է, Գումիլյովի ողջ «մեղքն» այն է եղել, որ խորհրդային իշխանություններին չի տեղեկացրել դավադիր սպաների կազմակերպությանը միանալու առաջարկի մասին: Առաջարկը նա կտրականապես մերժել էր։

Բանաստեղծը և մյուս բոլոր գնդակահարվածները 1992 թվականին արդարացվել են:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
159 | 0
20:45, 22.09.2024
327 | 0
yukarı