MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Դուէի նահատակները
11:05, 05.09.2024
381 | 0

16-րդ դարում, երբ բողոքական դավանանք ընդունած Հենրիխ 8-րդ թագավորը, ապա նրա դուստր Եղիսաբեթ Առաջինը՝ Անգլիայի թագուհին, ուժեղացրել են կաթոլիկ անգլիացիների հալածանքը, վտարանդի դարձած բազմաթիվ կաթոլիկներ հաստատվել են ներկայիս Ֆրանսիայի կազմում գտնվող Դուէ բնակավայրում, այնտեղ հիմնել են կաթոլիկական համալսարան և քաղաքը վերածել են կաթոլիկական աշխարհի խոշոր կրթական կենտրոնի:

Դուէում հաստատված 160 անգլիացի կաթոլիկ քահանաներ, որոնք վերապատրաստվել են Դուէի անգլիական քոլեջում, այնուհետև իսպանական Նիդեռլանդներում, որը հիմնադրվել է 1568 թվականին ապագա կարդինալ Ուիլյամ Ալենի կողմից կամ նրա ժամանակավոր տեղափոխման ժամանակ Ռեյմս (1578-1593), վերապատրաստումից հետո բոլորը գաղտնի վերադարձել են Անգլիա կամ Ուելս:

Այս միսիոներ քահանաներին, որոնք ուղարկվել էին հոգևոր սպասարկություն կատարելու տվյալ ժամանակաշրջանի Անգլիայի կաթոլիկներին և բողոքականություն ընդունածներին վերադարձնելու կաթոլիկ եկեղեցու գիրկը, համաձայն «Գերակայության օրենք» -ի ենթակա են եղել ձերբակալության, խոշտանգումների և մահապատժի: Ուստի բոլորը մահապատժի են ենթարկվել:

Նրանցից 14-ը 1886 թվականի դեկտեմբերի 29-ին Հռոմի Լեոն 13-րդ պապի կողմից կաթոլիկ եկեղեցու «երանելի» են հռչակվել։

Դուէի նահատակներից 62-ը 1929 թվականի դեկտեմբերի 4-ին Պիոս 11-րդ պապի կողմից «երանելի» են հռչակվել։

1987 թվականի նոյեմբերի 22-ին նահատակներից 56-ը «երանելի» են հռչակվել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի-ի կողմից և ներառվել են Անգլիայի և Ուելսի հիշատակված ութսունհինգ նահատակների խմբի մեջ։

Դուէի այս նահատակներից 20-ը 1970 թվականի հոկտեմբերի 25-ին Պողոս 6-րդ պապի կողմից սրբադասվել են և նաև կազմում են Անգլիայի և Ուելսի քառասուն նահատակները հայտնի խումբը:

Կաթոլիկ եկեղեցին այս նահատակների միասնական տոնը նշում է հոկտեմբերի 29-ին։

Նրանք ներկայացնում են «հակակաթոլիկական հալածանքների բոլոր անմեղ զոհերին, ովքեր սպանվել են 1535-ից 1679 թվականներին»:

Նկարում՝ նահատակների հիշատակին Դուէի Սուրբ Պետրոս եկեղեցում կառուցված հուշարձանն է:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
Okumak
10:32, 03.10.2024
260 | 0
yukarı