MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +9 °C ... +19 °C Yarın:+19 °C
Սրիկա տեսակ, դու տականք ես, դու հերոսածին ծնողի տրորած հողը չարժես
13:26, 19.05.2023
618 | 0
Էլ դիմանալու չի ...
Զինվորի ծնող լինելը պատիվ է, պարգև է։
Հատկապես այս շրջանում զինվորի ծնող լինելը նաև սթրես է, լարվածություն, ներվային համակարգի, սրտանոթային համակարգի հիվանդություն, անքնություն ու լիքը նման բաներ։
Ինչու այս վերջինները շեշտեցի։ Զինվորի հետ հավասար ծառայում ես, ամեն մի լուրից գնում էն աշխարհ հետ ես գալիս։ Գիտակցում ես, որ պատերազմի մեջ ես, գիտակցում ես, որ պատերազմ անցած, ֆիզիկական վիրավորում չստացած զինվորները տուն են գալիս հոգեբանական լուրջվնասվածքներով․․․
Սա զինվորի ծնողի մասով, թե ինչերի միջով է անցնում։

Իսկ հիմա անմահացած տղերքի ծնողների մասին։
Ծնողները Եռաբլուրից, կամ Պանթեոներից տուն չեն գնում։ Տոն օրերին, հիշատակի օրերին, սովորական օրերին իրենց որդիների շիրիմների մոտ են։ Քարերն են փոշուց սրբում, անձրևից սրբում։ Մի փոքր քար չեք պատկերացնում թե քանի անգամ են փայլացնում։
Երբ ձեզանից մի բան են գողանում, ողջ աշխարհը տակն ու վրա եք անում, երբ ձեզանից մի բան է կորում վաշ-վուշ եք անում, հասկանու՞մ եք, թե այդ ծնողներն ինչ են կորցրել։
Իրավացիորեն այդ ծնողներն ասում են, որ իրենց հերոսներ պետք չէին, իրենց իրենց որդիներն էին պետք։ Որդիները, ովքեր բոլորիդ որդիների նման փողոցում մեկի ձեռքը կբռներ կանցկացներ ու կդառնար հերոս, որդիներ, որ մի սիրուն երգ, պար կկատարեր ու կդառնար համացանցի հերոս, որդիներ, որ գիշերը մեքենայով ճռիկներ կաներ ու կասկադյորական հերոս կդառնար․․․ Վերջ ի վերջո հերոսներ, ովքեր իրենց հոր, մոր պատիվը կպահեին, ով փորձեր հայհոյեր, թեկուզ համացանցով․․․
Սրիկա տեսակ, դու տականք ես, դու հերոսածին ծնողի տրորած հողը չարժես, դու քո տեսակով ուրացող ես սեփական ազգին, հող ու ջրին, հորդ, մորդ, քանի որ քո համար բարձրագույն արժեք է սրբապղծությունը։
Սիրելի ընկերներ, որտեղ կտեսնեք հերոսածին ծնող, մոտեցեք, ողջագուրվեք, ձեռքը համբուրեք և անպայման ասեք, որ երաախտապարտ եք իրեն։ Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց ճղճիմ քաղաքական կարերայի համար հայհոյում են Հայրենիքին զավակ տված հորը, մորը, մի օր Աստծուց պատիժը ստանալու են․․․


Կարեն Հովհաննիսյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Arsi Gaspar Journalist
yukarı