Պատվոգրերի հանձնում մշակույթի և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման համար
Մայիսի 9-ի փողոցի 10 հասցեում գտնվող նկարիչ-քանդակագործ Սահակ Սահակյանի թանգարանում տեղի ունեցավ Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության պատվոգրերի հանձնում հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանին, «Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր-խմբագիր Հայ Ազիանին և նկարիչ քանդակագործ (հետմահու) Սահակ Սահակյանին: Նրանք այս պարգևին և ընկերակցության պատվավոր անդամի կոչմանն են արժանացել իրենց ունեցած ավանդի, մշակույթի և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման համար ունեցած անմնացորդ ծառայության համար: Բացման խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Օհանյանը, նա ներկաներին նախ շնորհավորեց Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ, որից հետո Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր Աբգար Հայրապետյանը նրանց հանձնեց պարգևները: Արարողությանը ներկա էին գիտության, մշակույթի գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ, Սահակ Սահակյանի արվեստի երկրպագուներ: Վերջինիս մրցանակը ընդունեց նրա որդին` Պերճ Սահակյանը: |
Haber akışına abone olun