MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
«Դաշնամուրի անուրջները».Չուլպան Խամատովան հանդես կգա Երևանում
12:10, 25.09.2024
356 | 0
Մեզ հյուր է գալիս Չուլպան Խամատովան՝ «Դաշնամուրի անուրջները» կամերային երաժշտական և բանաստեղծական ներկայացմամբ։ Մանդելշտամ, Պաստեռնակ, Օկուջավա, Գալիչ, Լևիտանսկի, Ցվետաևա, Պոլոզկովա: Խելացի մարդու կատեխիզմը, որը պաշտպանում է մարդակեր պետությունից ինքնավար գոյության իրավունքը: Խամատովային ուղեկցում է եվրոպացի աստղ, լատվիացի շքեղ դաշնակահար Անդրեաս Օսոկինը։ Այս ներկայացման մեջ ուրիշ ոչ ոք չկա, միայն Չուլպանը, դաշնակահարը և պոեզիան։ Չուլպան անցյալ տարի Հայաստանում էր, խելագար ֆուլ հաուս էր։ Եվ հաստատ հայտնի է, որ նա անտարբեր չէ հայկական գործերի նկատմամբ։

Արցախի շրջափակման մեկնարկից անմիջապես հետո նա մասնակցել է stopazerbaijaniaggression արշավին։ Դերերում՝ Չուլպան Խամատովա և Անդրեաս Օսոկին (դաշնամուր) Չուլպան Խամատովան նրբազգայուն մեծ արտիստ է, սերնդի կամերտոն, հասարակական գործիչ, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու հոգին: Երեկոյի ժամանակ Չուլպանը կխոսի բոլորի հետ, բայց բոլորը կլսեն իրենցը՝ գլխավորը, անհրաժեշտը։

Ոմանց համար ներկայացումը կդառնա մեդիտացիա, ոմանց համար՝ մանիֆեստ, ոմանց համար՝ խոստովանություն։ Իսկ չորրորդներն իրենց սրտերում կտանեն այն աշխարհի հույսը, որտեղ խոսքի և երաժշտության ներդաշնակությունն ավելի կարևոր է, քան մարտերն ու պայքարը, իսկ արվեստը վեր է ցանկացած սահմաններից:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԱՆԻ Կարապետյան
yukarı