Մի ժամանակ բուրո՜ւմ էր աշխարհը, Երբ որ կրա՛կ էր վառվում իմ հոգում… Հիմա դատա՛րկ է սիրո բուրվառը, Ոչ խնկարկո՛ւմ է ու Ո՛չ էլ գովում… Օրն արթնանո՜ւմ է… Հարությո՜ւն լուսո… Հոգեհանգի՛ստն է նշում գիշերն անաստված, Մի սև թիկնոցով ամուր փաթաթվում Ու մահանում է օրը երեկվա…. Կյանքն արթնանում է Աստծո աչքերով, Որոնցից լազո՜ւրն ես խմում ցնորված, …Ու ապրումները թափառող խմբով Քանդում են մի նոր քարկապ-առեղծված: Ասես գտել ես մի օտարական՝ Անցյալ թարգմանող թարգմանիչ, Որը փորձում է առավոտ-ներկադ Մի կերպ անջատել անցյալից: Խաղա՛ղ չեն լույսի շողերը պայծառ - Գրոհո՛ւմ են քեզ՝ փորձեր ու Փորձեր, Իսկ քո մեջ արդեն վաղուց հրդեհված Ավերակնե՜ր են ու Փնտրումի աչքեր… Ս.Ումառ-Հարությունյան |