MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Ֆյուրերին դավաճանելու մեջ կասկածվողը, ֆյուրերի պահանջով, ինքնասպանություն է գործել, իսկ նրա հուղարկավորության օրը «համազգային սգո օր» է հայտարարվել
13:27, 14.10.2024
2937 | 0

1944 թվականի հուլիսի 20-ին Հիտլերին սպանելու փորձ է կատարվել։ Դավադրությունը բացահայտվել է, և դավադիրներից մեկն ասել է, թե մահափորձի կազմակերպման մասնակիցներից մեկն էլ եղել է Վերմախտի ֆելդմարշալ Էրվին Ռոմելը, թեև նա ուղղակիորեն չի մասնակցել դավադրությանը։ Հաշվի առնելով ֆելդմարշալի ակնառու ծառայությունները պետությանը և նրա հսկայական ժողովրդականությունը զինվորների և բնակչության շրջանում՝ Հիտլերը, Վերմախտի՝ Հիտլերին կից գերագույն հրամանատարության գլխավոր համհարզ, գեներալ Վիլհելմ Բուրգդորֆի միջոցով, Ռոմելին ընտրության հնարավորություն է ընձեռել Ժողովրդական տրիբունալի առաջ կանգնելու և ինքնասպանության միջև։ 1944 թվականի հոկտեմբերի 14-ին Բուրգդորֆը եկել է Ռոմելի տուն և գեներալ-ֆելդմարշալին առաջարկել է կա´մ թույն խմել ու մեծ պատիվներով հուղարկավորվել, կա´մ դատվել որպես պետական դավաճան: Ռոմելը համաձայնել է կալիումի ցիանիդ խմել։

Գերմանական նավատորմի ծովակալ ՖրիդրիխՕսկար Ռյուգեն գրել է.

«Բուրգդորֆի հեռանալուց հետո Ռոմելը քարացած դեմքով գնաց կնոջ մոտ և ասաց. «Տասնհինգ րոպեից ես կմեռնեմ» ։ Կինը փորձեց համոզել նրան, որ ներկայանա ժողովրդական դատարան, բայց Ռոմելը հրաժարվեց։ Նա, անշուշտ, դա արեց՝ ենթադրելով, որ դատարան չի հասնի, որ իրեն կսպանեն Բեռլինի ճանապարհին՝ սպանությունը քողարկվելով որպես դժբախտ պատահար: Ժողովրդական դատարանում դատավարությունը գաղտնի չէր մնա, և Հիտլերը չէր կարող թույլ տալ, որ իշխանությանը վարկաբեկող լուրեր տարածվեն ամբողջ երկրում: Ուստի Ռոմելը թույն ընտրեց՝ փրկելու իր կնոջն ու որդուն, որոնց նա անսահմանորեն սիրում էր: Նա հրաժեշտ տվեց նրանց, տնից դուրս եկավ և նստեց մեքենա, որի ղեկին էսեսական էր, իսկ մեքենայի մեջ՝ երկու գեներալ։ Կարճ ժամանակ անց նրա մարմինը տեղափոխվեց Ուլմի հիվանդանոց: Մահվան պատճառ հայտարարվեց կորոնար թրոմ***ը։ Նրա դեմքն արտահայտում էր ամենակատաղի արհամարհանքը»:

Գեներալ Բուրգդորֆն արգելել է գլխավոր բժշկին՝ դոկտոր Մայերին, դիահերձում կատարել՝ ասելով. «Դիակին ձեռք մի տվեք, Բեռլին ամեն ինչ կարգավորել է: Նրա կնոջը կասվի, որ մահը էմբոլիայի հետևանք է:

Նացիստական իշխանությունների կողմից պաշտոնապես հայտարարվել է, թե Ռոմելը մահացել է տեսչական շրջագայության ժամանակ ավտովթարի հետևանքով: Շրջանառվել է նաև զորահրամանատարի մահվան մեկ այլ վարկած, որի համաձայն՝ Ռոմելը մահացել է Հյուսիսային Աֆրիկայում ծառայության տարիներին ձեռք բերված ծանր և շատ հազվադեպ հիվանդությունից, որի դեմ այս ամբողջ ընթացքում բուժվելիս է եղել։ Հիտլերի հրամանով՝ Ռոմելը, որպես Գերմանիայի ազգային հերոս, հուղարկավորվել է զինվորական մեծ պատիվներով։ 1944 թվականի հոկտեմբերի 18-ը՝ նրա հուղարկավորության օրը, հայտարարվել է «համազգային սգո օր» ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
Okumak
18:16, 01.11.2024
413 | 0
yukarı