MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Բերքահավաքին նվիրված տոնակատարություն՝ Մանկության Ակադեմիայում
21:34, 21.10.2024
448 | 0
Հոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն։ Ինչպես գիտեք, Մանկության Ակադեմիան անչափ կարևորում է հայեցի դաստիարակությունը և մշտապես քարոզում է մոտ լինել բնությանը։ Մեր նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։

Մանկության Ակադեմիայի այգում ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։

Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու համը այն ժամանակ, երբ ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։ 2011թ. Արենի համալիրում պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործական հնձանը, որը 6000 տարեկան է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսից առաջ 3-2-րդ հազարամյակներում։ Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո, առաջին բերքը տանում էին եկեղեցի և միայն օրհնելուց հետո էին աղում և թխում։

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ուտելուն ասում են հաց ուտել։ Հայկական էպոսում Դավիթը կրկնում է «Հացն ու գինին, Տեր կենդանին» և այսպիսով ուժ ստանում կռվից առաջ։ Այգու ձևավորումը, ազգային երգ ու պարը, լարախաղացի ներկայությունը այնպիսի միջավայր ու տրամադրություն էին ստեղծել, որ անհնար էր ուղղակի կանգնել և չդառնալ տոնակատարության ակտիվ մասնակից։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԱՆԻ Կարապետյան
yukarı
Logo

Haber akışına abone olun