Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք-վաճառք՝ շրջանառություն եղել է կա ու լինելու է բոլոր ժամանակներում, բայց դրանց տեսականին, քանակությունը և շրջանառության ազատությունը վերահսկվել է բոլոր ժամանակներում: Նախկին նախագահի հիմնած գերշահավետ բիզնեսներից մեկը՝ թմրանյութերի շրջանառությունը (արդարության համար պետք է նշել, որ այդ ժամանակներում եղել է վերահսկելի՝ սահմանափակ հարթություններում շրջանառվող), ավելի քան գերշահավետ է դարձել նրա հետնորդ՝ ներկա իշխանության համար: Հատուկ ունակություններ պետք չեն հասկանալու համար, որ ներկա (թմրանյութերի առաքիչ՝ արևմուտքի ներկայացուցիչ) իշխանության գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում է թմրանյութերի անթաքույց սպառողը, գովազդողն ու քարոզողը, ինչի արդյունքում շարքային քաղաքացիների համար (առանց տարիքային ու գենդեռային սահմանափակության) թմրանյութերը դարձել են անարգել հասանելի ժամանակակից զբաղմունք՝ կործանիչ հետևանքներով՝ ինչին ձգտում է արևմուտքն ու իր հայաստանյան կատարածուները՝ իշխանությունը: Բացառություն չի նաև Դիլիջան քաղաքը: Փաստ է այն, որ նմանատիպ փոքր քաղաքներում այդ տեսակ հանցագործությունները բացահայտելն ու կանխելը մեծ խնդիր չի ներկայացնում, եթե այն չունի ամենաբարձր օղակներից հովանավորչություն: Նյութիս մեջ հասցեական մեղադրանք չկա, բայց բոլոր համապատասխան կառույցները պետք է պարզեն իսկությունը: Հետաքրքրական է այն, որ պարեկային ծառայությունը անգիտակցաբար կամ դիտավորությամբ (պարզեն օրնապահ մարմինները) շրջանցում է այն փողոցներն ու անկյունները, (ամենամութ, ամենակասկածելի, ամենավտանգավոր) որտեղ զարգանում է թմրանյութերի բիզնեսը: Աստված պահապան հայ ազգի այն փոքր խմբին, որը դեռ կա՝ հետագայում ազգի վերածնունդը ապահովվելու համար: |
Haber akışına abone olun