Հռոմեացի բանաստեղծ Մարկուս Լուկանուսը (39 - 65) ՝ նշանավոր փիլիսոփա Սենեկայի եղբորորդին, մասնակցել է Ներոնի դեմ դավադրությանը և Ներոնի հրամանով ինքնասպան է եղել՝ կտրելով իր երակը: Նա հայտնի է հատկապես «Փարսալիա կամ Քաղաքացիական պատերազմի մասին» պատմական անավարտ պոեմով: Այն չափածո տողերով պատմում է Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոսի միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ պոեմից մի քանի տող, որովհետև կարծում եմ, որ դրանցում մեծ ճշմարտություն կա ամփոփված: «Յուրաքանչյուր ժողովուրդ, որ ծնվել է ձյան հետ՝ հյուսիսային երկնքի ներքո, Անսանձելի է պատերազմում և նախընտրում է մահը, քան ամոթալի փախուստը: Իսկ Արևելքում՝ տաք երկրների Փաղաքշող կլիմայում, մարդիկ փափկասուն են»: |
Haber akışına abone olun