Մարթեն Յորգանցը բնակվել է նաև Նիդերլանդներում
Քչերը գիտեն, որ երգիչ֊երգահան Մարթեն Յորգանցը Ֆրանսիայում բնակվելուց առաջ կարճ ժամանակ հաստատվել է Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում։ Այժմ երգիչն ապրում և ստեղծագործում է Մոնրեալում (Կանադա) ։ Երգչի կարգախոսն է ՍԵՐ ԵՎ ՄԻՈւԹՅՈւՆ։ Նրան Հայաստանում շատ են սիրում և գնահատում։ Երկրաշարժին հաջորդող դժվարին տարիներին նա միշտ իր ժողովրդի հետ է։ Մարզահամերգային համալիրում ամենից շատ` 88 անգամից ավելի համերգներ կազմակերպվել են Մարթեն Յորգանցի համար։ Լուսանկարներում` Մարթեն Յորգանցը (Marten Yorgantz) Աշտարակում 1989թ։ Ի դեպ, ներկայումս պարբերաբար Յորգանցը հաճախ է հյուրընկալվում Օշականի ամենահին տանը` Բունիկ/Bounik ֊ում։ Լուսանկարները լրագրող Վահան Ամատունու արխիվից։ Բունիկ/BounikՍիրելի՛ Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր, մեր լա՜վ բարեկամ, շնորհակալություն Բունիկի ու Մարթեն Յորգանցի բարեկամություն մասին նշելու համար: Առաջին այցի մանրամասներն այստեղ են |
Haber akışına abone olun