ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԼՈՒՐԵՐԻ ՕՐԱԳԻՐ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԼՈՒՐԵՐ ԱԲՈՎՅԱՆ մշակութային միությունը 40 տարեկան է Նիդերլանդական Նիուվեխեյն քաղաքում հոկտեմբերի 19-ին ժամը 17։00/տեղի ժամանակով/ քաղաքի Սուրբ Նիկոլայ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացումն ու օրհնությունը: Մանրամասը' ՄԱՐԶԱԿԱՆ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը Լեհաստանում դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակլի Եղոյանը պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, այդ մասին հայտնում է Interfootball.am կայքը։ Եղոյանը ծնվել է Վրաստանի մայարքաղաք Թբիլիսիում և 7 հանդիպում է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականում։ Եղոյանը 2011 թվականից հանդես է գալիս նիդերլանդական ակումբներում, 2013-17 թթ. եղել է Ամստերդամի «Այաքսի», 2017-24 թթ.` «Տվենտեի» համակարգում։ Նա այս տարվա օգոստոսին երկու տարվա պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում 9 խաղում 2 գոլ է խփել։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հայկ Խլոյանը նվաճել է ոսկե մեդալ ու դարձել աշխարհի չեմպիոն: Այս մարզաձևում մեր մարզիկները բավական հաջող են հանդես գալիս ԱՐԺԱՆԻ ՄԱՐԴԸ «Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ: ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն», ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում: Հայկական ֆուտբոլի առաջին թիմը` Երևանի Արարատը նրա օրոք նվաճեց խորհրդային ֆուտբոլի բարձրունքները 1973թ. նվաճելով ՍՍՀՄ չեմպիոնի ու գավաթակիր կոչումը։ Մի առիթով Նիկիտա Սիմոնյանն ասել է. ֆուտբոլի ասպարեզում արեցի այն ինչ Ազնավուրն արեց Հայաստանի համար, որի համար շատ հպարտ եմ։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է՝ ռազմական դաշինքը հաստատել է, որ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։ Այսօր ելույթ ունենալով Բրյուսելում՝ Ռյուտեն Մոսկվայի այդ քայլը որակել է «զգալի էսկալացիա» և պնդել՝ նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին, որն Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն ավելի քան 600 հազար զինվոր է կորցրել։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ ՀՀ նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արման Խաչատրյանը (նստավայրը` Փարիզ) ։ Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. ՎԱՐՉԱՊԵՏԸ` ՎԱԶՈՐԴ Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը կեղծանունով մասնակցել է Ամստերդամում անցկացված կիսամարաթոնին և ավարտել ընդամենը երկու ժամում, հայտնում է news am֊ը հղում անելով NOS-ին ։ Դիկ Շոֆը մրցույթին գրանցվել է «Պիտեր Յանսեն» անունով և չի հայտնել իր մասնակցությունը մինչև մրցավազքի ավարտը, ինչպես ինքն է բացատրել՝ ուշադրությունից խուսափելու համար: Սակայն մեկնարկային համարն իր իսկական անունն էր՝ առանց ազգանունի։ Նրան չհաջողվեց ամբողջությամբ թաքնվել զգոն քաղաքացիներից. մի քանի անգամ նրան ճանաչեցին և ուղղակիորեն ողջունեցին որպես «պարոն վարչապետ», իսկ վերջնագծին Շոֆը բռնվեց լրագրողների կողմից: Դիկ Շոֆը տարածությունը լրացրեց 1 ժամ 53 րոպե արդյունքով։ Նա երկար ժամանակ վազորդ է և արդեն վազել է մարաթոններում։ ՀՀ սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը քննարկվել են Գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հարցերն ու առկա հնարավորությունները։ Կողմերն առանձին անդրադարձ են կատարել ԵՄ անդամ երկրների հայ համայնքների հետ ընթացող աշխատանքներին և սփյուռքի տարբեր շրջանակների ներգրավվածությանը Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում։ Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի մասին բանաձևը Եվրոպական խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: Հրապարակած բանաձևով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է պատժամիջոցներ սահմանելու իր կոչը՝ մարդու իրավունքների լրջագույն խախտումներ թույլ տված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը՝ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Բանաձևում ընդարձակ անդրադարձ կա հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ընդգծելով աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ եվրոպացի պատգամավորները վերահաստատում են իրենց պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հայ Յեղափոխոխական Դաշնակցութիւն կայքն հայտնում է, որ ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար։ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ A very special evening of Armenian Sacred and Folk Songs on November 9th at 19: 00. The concert will be held at the Armenian Apostolic Church in Amsterdam. Come and join with your family and your friends to enjoy this beautiful concert program full of Armenian beautiful songs. Tickets are available for €15 at the entrance, with payment via Tikkie. This is not just a musical event but also a charitable cause, as all proceeds from the tickets will go towards supporting Milena’s tuition at the Royal Conservatoire in The Hague. ----------- Նոյեմբերի 9-ին, ժամը 19: 00-ին, Հայ Հոգևոր և ժողովրդական երգերի յուրահատուկ երեկո: Համերգը տեղի կունենա Ամստերդամի ՍՈՒՐԲ ՀՈԳԻ Հայ Առաքելական եկեղեցում։ Ձեր ընտանիքի և ընկերների հետ եկեք և վայելե՛ք հայկական գեղեցիկ երգերով լի այս գեղեցիկ համերգային ծրագիրը։ Տոմսերը հասանելի են մուտքի մոտ 15 եվրոյով: Սա ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլ նաև ունի բարեգործական նպատակ, քանի որ տոմսերից ստացված ողջ հասույթը կուղղվի Միլենայի Հաագայի թագավորական կոնսերվատորիայի ուսման վարձին: LSC Netherlands for Armenia-ն կազմակերպում է բարեգործական պարային երեկո՝ օգնելու արցախցի ընտանիքներին LSC Nederland voor Armenië organiseert een liefdadigheidsdansavond om families uit Artsakh te helpen Op 30 november organiseert LSC Nederland voor Armenië een liefdadigheidsdansavond, waarbij alle dansliefhebbers en iedereen die ons wil steunen, worden uitgenodigd om samen te komen voor een avond vol vreugde, muziek en zingeving. Het evenement is bedoeld om hoognodige steun te werven voor families uit Artsakh, die gedwongen werden hun huizen te verlaten en hun thuisland, bezittingen en levensonderhoud verloren. Ավելին Laat kinderen muziek maken m.m.v. Henk Neven, bas-bariton, Ani Ter-Martirosyan, piano en orgel, Festivalkoor Internationaal Lied Festival Zeist, o.l.v. Inge van Keulen, koordirigent, Gregor Schulenburg, duduk, Madat Jeremian, dhol, Khachaturian Trio: Astghik Mamikonyan, viool, Narek Atoyan, klarinet, Julian Burdenko, pianoZaterdag 2 november / 15.00 - 17.00 uurbenefietconcert Բարեգործական համերգ նոյեմբերի 2 իմ, ժամը 15.00 ին Արցախի (Bergkharabach) տեղահանվածների համար, որը նվիրվում է Արցախյան պատերազմի զոհված հերոս ' Արեն Մեհրաբյանին ՝Զեյստ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Նիդեռլանդների (Zeist) քաղաքում ( Kerkelijk centrum Zeist-West) եկեղեցում։ Մասնակցում է Նիդեռլանդական երգչախումբ՝ երգելով հայկական երաժշտություն, Ինգե ֆան Քայլեն, Հենք Նեվեն, (փառատոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր), Գերմանացի դուդուկահար Գրեգոր Շուլենբուրգ։ Անի Տեր-Մարտիրոսյան և Խաչատրյան Տրիո։ Համերգի գեղարվեստական ղեկավարներ ՝ Անի Տեր -Մարտիրոսյան և Ինգե Ֆան Քայլեն, Կազմակերպիչ՝ Լուսի Սպրեյ ՝փառատոնի շրջանակներում։ Համերգի հասույթը տրամադրվելու մարզերում արցախահայ երեխաների երաժշտական դպրոցի ուսման վարձի և երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար, ինչպես նաև խիստ կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար։ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Աբովյան միության 40-ամյակը Հաագայում սկսած նոյեմբերի 14-ից Աբովյան մշակութային միության 40-ամյակը կսկսվի նոյեմբերի 14-ին կազմակերպվող ընդունելությամբ: Մանրամասը մյուս միջոցառումների մասին Արցախյան գրքի շաբաթ Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ից Բուկինիստ, ընկերության՝ Երեւան, Ամիրյան 2 հասցեով մասնաճյուղում մեկնարկեց Արցախյան գրքի շաբաթը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված գրքերը, սկսած ժամը 17.00-ից, Գրքի գիշերվա ակցիայի շրջանակում կվաճառվեն 30% զեղչով: Գրքատոնի բացմանը ներկա էին հեղինակներ ու գրասերներ։ Միջոցառումը կտևի մինչև նոյեմբերի 2-ը։ On October 26, at 1: 00 p.m., the Artsakh Book Week started at the branch of the Bookinist company at Amiryan 2, Yerevan. At եxhibition - booksale presented books will be sold at a 30% discount starting from 17.00, as part of the Book Night campaign. Authors and book lovers were present at the opening of the book festival. The event will last until November 2. Նաիրա Գասպարյան, բ․գ․թ․, ԵՊՀ դոցենտ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈւՄ ԹՎԱՅՆԱՑՎՈւՄ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գրադարանի արխիվում պահվող բոլոր հին հայկական ձեռագրերն ու գրքերը կթվայնացվեն: Ամենաթանկարժեք օրինակներից մեկը, որը մոտ ապագայում կթվայնացվի, կլինի հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը, որը հայտնվել է Ամստերդամում 1666 թվականին Ոսկան վարդապետ Երևանցու նախաձեռնությամբ։ Լեյդենի համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1575 թվականին և նշանակալի դեր է խաղացել համաշխարհային մշակույթի զարգացման գործում, իսկ այսօր այնտեղ գտնվում է Եվրոպայի ամենամեծ գրքերի հավաքածուն: Մեղրատոն 2024 Երևանի Երազ այգում տեղի ունեցավ երևանցիների սիրելի մեղրատոնը, որի կազմակերծիչներից Տիգրան Սեդրակյանը, ով իր տիկնոջ՝ Հեղինե Զալյանի հետ զբաղվում են գիտական մեղվաբուծությամբ։ Ի դեպ, Հեղինեի մեղրամոմից պատրաստած անուշբույր մոմերը հանգստացնում են նյարդերը և ժպիտ պարգևում։ Տիգրանը նաև միջազգային Մեղվաբուծության Դարբնոց Գիտակրթական Կենտրոնի նախագահն է։ Կազմակերպված ամենահամեղ ու ամենաբուրումնավետ ցուցահանդեսը Երևանի սրտում ոչ միայն ամենահամեղն էր, այլև ներկայացնում էր մեղուների գործունեությանն ու մեղրին առնչվող բազմաթիվ արտադրանքներ, այդ թվում օճառներ, կոսմետիկ միջոցներ․․, որոնք շատերին անտարբեր չէին թողնի։ Լրացուցիչ ասենք, որ Տիգրան Սեդրակյանը երբեք չի բավարարվում ձեռք բերված գիտելիքով, նա միշտ նորանոր պրպտումների մեջ է, որից շահում է մեղվապրոդուկտի սիրահար հանրությունը։ Նաիրա Գասպարյան Առնհեմ քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել նիդերլանդաբնակ, տնտեսական գիտությունների թեկնածու Արայիկ Միրզոյանի երկրորդ` «Քեզ որոնելով» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Նիդերլանդների հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ և արվեստասերներ։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Մյունստերի համալսարանի հնագետները ժամանակակից Արտաշատ քաղաքի մերձակայքում գտնվող հինավուրց Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ Տիգրան Մեծի մետաղադրամից ստացված այս հուշանվերը Նիդերլանդական օրագրին է հանձնել Սահակ Սահակյան տուն թանգարանի տնօրեն Պերճ Սահակյանը, որի համար երախտապարտ ենք։ ~~~~~~~~ английский Coin of Tigranes the Great, a symbol of Armenian power and sovereignty during the 1st century BCE. Depicting the legendary king, this ancient artifact reflects the golden era of Armenian history, when Tigranes ruled a vast empire stretching from the Mediterranean to the Caspian Sea. Տիգրան Մեծի մետաղադրամը, որը խորհրդանշում է հայկական իշխանության և ինքնիշխանության խորհրդանիշը մ.թ.ա. 1-ին դարում։ Առասպելական թագավորին պատկերող այս հնագույն արտեֆակտը արտացոլում է հայոց պատմության ոսկե դարաշրջանը, երբ Տիգրանը կառավարում էր մի հսկայական կայսրություն, որը ձգվում էր Միջերկրականից մինչև Կասպից ծով: Նիդերլանդներ, Մաստրիխտ։ Հայազգի Սուրբ Սերվատիոս եկեղեցում հնչել է ՀԱՅՐ ՄԵՐԸ։ Նշված եկեղեցու, այդ թվում նրա մասունքները պահվող խորանի բանալիները վստահված են հայ համայնքի Սուրբ կարապետ հայկական եկեղեցու ծխական խորհրդին։ Սերվատիոսը 4-րդ դարի հայ հոգևորական է, որը եկեղեցական ավանդության համաձայն տարածել է քրիստոնեությունը Հոլանդիայում, Բելգիայում և հիմնել առաջին եկեղեցին ներկայիս Նիդերլանդների տարածքում։ Ցավոք, նրա անունը նվազ լսելի է Հայաստանում և այդ ուղղությամբ գրեթե քարոզչական աշխատանք չի տարվում թե՛ Մայր Աթոռի, և թե՛ իշխանությունների կողմից։ Հայաստանի ազգային գրադարանում էր մեր վաղեմի բարեկամ, Ամստերդամի Մաթէոս Ծարեցու անվան գրադարանի պատասխանատու Աննա Մարիա Մատտաարը։ Մատտաարը հոկտեմբերի 3-4-ը գրադարանում անցկացվելիք «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի մասնակիցներից է։ Աննա Մարիան մշտապես օգնում է գրադարանի հավաքածուների համալրմանը։ Հայաստան գալիս իր հետ գրքեր է բերում, իսկ Հոլանդիայից մեզ է ուղարկում ՀԱԳ-ում բացակայող հայերեն հրատարակությունների թվային պատճեները, որոնցով համալրվում են գրադարանի առցանց շտեմարանները։ Այս անգամ նա գրադարանին նվիրեց Ամստերդամի հայ երիտասարդների միության «Խորհուրդ» ամսագրի 2017-2023թթ. հավաքածուն։ Հոգևոր բովանդակությամբ հավաքածուն լույս է տեսնում հոլանդերեն։ Ունի ամփոփիչ տարեկան թողարկում։ Աննա Մարիան նաև շուրջ 10 հայագիտական գրքեր նվիրեց գրադարանին։ Ամստերդամի Մաթէոս Ծարեցու անվան գրադարանը տեղավորված է հայկական Սուրբ Հոգի եկեղեցում, որը կառուցվել է 1714 թ-ին։ Ծարեցու անվան գրադարանի գրացուցակում ներկայում մոտ 1400 գիրք կա։ Եվս 300 անուն գիրք դեռևս մատենագրված չէ։ «Հետնատունը. երիտասարդ աղջկա օրագիրը | Աննը Ֆրանկ» հանրահայտ գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարը գիտաժողովում ելույթ կունենա «Ընթերցվող կին գրող՝ Աննը Ֆրանկն ու իր օրագիրը» թեմայով։ Հոկտեմբերի մեկյ; ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հիշատակի օրն է։ Ոսկե հուշադրամ Շարլ Ազնավուրի դիմանկարով, պատրաստված Հայաստանում Մեծագույն երգչի մասին դեռ 1955թ. Շառլ դը Գոլն է ասել. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»: 10 հազար թուրքական լիրա արժողությամբ թղթադրամում (Թուրքիայի ազգային արժույթ) պատկերված է ազգությամբ հայ Միմար (Հովսեփ) Սինանի դիմանկարը։ Համառոտ տեղեկատվություն այս անձի մասին. Սինան (ծնվել է 1489 թվականի ապրիլի 15-ին Կայսերի քաղաքի մոտ գտնվող հայկական Ագըռնաս գյուղում - մահացել է 1588 թվականի հուլիսի 17-ին Ստամբուլում) - Օսմանյան կայսրության ամենանշանավոր ճարտարապետներից մեկը։ Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է, դպրոցական կրթության ոլորտի աշխատողների մասնագիտական տոնը։ Նկարներում` Նիդերլանդների Ալմելո քաղաքի Մեսրոպ մաշտոց և Նայմեխենի ՎԱՆ կիրակնօրյա դպրոցների տնօրեններ Սվետլանա Անդրեսյանը և Սվետա Աբրահամյանը։ Շնորհավորում ենք կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոնը։ ԱՇՈՒՆ Բերքառատ աշնան վերջին բարիքները |
Haber akışına abone olun