Ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին (1863–1945) «նոոսֆերա» («նոոսֆերա» -ն հասարակության և բնության փոխազդեցության, փոխներգործության ենթադրյալ ոլորտ է, որի շրջանակներում մարդու բանական գործունեությունը դառնում է զարգացման որոշիչ գործոն) անունն ստացած ուսմունքի ստեղծողներից մեկը, բանականության իսպառ կորստով է մահվան գիրկն անցել։ 1944 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Վերնադսկին պատրաստվել է նախաճաշել և, զանգահարելով կնոջը՝ Պրասկովյա Կիրիլովնային, հարցրել է, թե արդյո՞ք սուրճը պատրաստ է։ Կինը մտել է խոհանոց, հետո վերադարձել է անձեռոցիկով, որպեսզի այն փռի սեղանի եզրին։ Կնոջը չխանգարելու համար Վերնադսկին կտրուկ բարձրացել է աթոռից: Նույն պահին երերացել է ու, չկարողանալով պահպանել հավասարակշռությունը, ընկել է հատակին։ Նա միանգամից կորցրել է խոսելու ունակությունը, լեզուն պապանձվել է, որովհետև ուղեղում արյան զեղում էր տեղի ունեցել։ Տարիներ առաջ նույնը տեղի էր ունեցել Վերնադսկու հոր հետ, և գիտնականն ամբողջ կյանքում վախը սրտում է ապրել, որ իրեն վիճակվելու է հոր վախճանը: Հենց այդպես էլ եղել է։ Կաթվածահարությունից հետո Վերնադսկին ապրել է ևս 13 օր։ Արյան զեղումից անմիջապես հետո գիտնականը կորցրել է գիտակցությունը և այլևս գիտակցության չգալով՝ մահացել է 1945 թվականի հունվարի 6-ին, ժամը 17: 00-ին։ |
Haber akışına abone olun