MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Երևանի քաղաքապետարանը դեմ է Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցմանը և ջարդիչ կայանի տեղադրմանը
20:02, 14.11.2024
4017 | 0
Նոյեմբերի 19-ին տեղի կունենա Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման
նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն։

Պատճառաբանության մեջ նշվում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի
համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԱՆԻ Կարապետյան
yukarı
Logo

Haber akışına abone olun