MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը
21:53, 06.12.2024
428 | 0
Այս օրերին «Արվեստն հանուն խաղաղության» խորագիրը կրող մի քանի ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գտնվում գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը: Յուրօրինակ աշխատանքների հումքը պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:

Նշենք, որ միջազգային ֆորմատում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի քանդակները, 9 կտոր քանդակներ, որոնք ցուցադրվում են զսպենք չարության պարկուճը խորագրի ներքո: Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը այնուամնեայնիվ զարդերին նայելիս առաջինը աչքի է ընկնում հայկականությունը, ինչը իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում: Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է, -նշում է Արտակը մեզ հետ զրույցում:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ԱՆԻ Կարապետյան
yukarı
Logo

Haber akışına abone olun