MAMUL.am
Okumak
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Yarın:0 °C
Նրան գլխատել են, ու գլուխը սկուտեղի վրա մատուցել են իր հորը
12:11, 10.12.2024
601 | 0

Բերենիկե 4-րդը (մ.թ.ա. 77-55) ՝ Պտղոմեոս 12-րդի և Կլեոպատրա 6-րդի դուստրը, հայտնի Կլեոպատրա 7-րդի (Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի սիրելիի) քույրը, սիրել է նորաձևություն, զվարճանք և զարդեր։ Նա բավականին ծույլ է եղել և վախեցել է գյուղացիներից, ստրուկներից և ցածր խավի այլ ներկայացուցիչներից։ Նա խոսել է միայն մայրենի լեզվով և պատշաճ կրթություն ստացած չի եղել։ Երեխայի խառնվածք ու երեխայի մտավոր ունակություն է ունեցել, սիրել է իր ընկերուհիներին և ընտանիքի անդամներին ու աչքի է ընկել արտակարգ գեղեցկությամբ:

Մ.թ.ա. 58 թվականին Պտղոմեոս 12-րդը և Կլեոպատրա 7-րդը փախել են Հռոմ՝ աջակցություն ստանալու համար, և Բերենիկեն սկսել է թագավորել Կլեոպատրա 6-րդի հետ, որը չափազանց հզորացել է։ Կլեոպատրա 6-րդի մահից (մ. թ.ա. 57 թվական) հետո Բերենիկեն դարձել է Եգիպտոսի միանձնյա կառավարիչը։ Պտղոմեոս 12-րդի և Կլեոպատրա 7-րդի վերադարձից հետո նրան գահընկեց են արել և մահապատժի են ենթարկել։

Ակնկալվել է, որ Եգիպտոսը կառավարող չամուսնացած կինը կամուսնանա և իր ամուսնուն կնշանակի որպես համակառավարիչ: Նա դա չի արել: Երբ խորհրդականները ստիպել են նրան ամուսնանալ Սելևկիոս Կիբիոզակտոսի հետ, նա հրամայել է նրան խեղդամահ անել, և շարունակել է միանձնյա կառավարել: Հետագայում, սակայն, նա ամուսնացել էԱրքելաոսի հետ, որը Պոմպեոսի կողմից նախկինում նշանակվել էր Կապադովկիայի Կոմանա քաղաքի տաճարի քրմապետ և համարվել է Միհրդատ 6-րդ Եվպատորի որդին։ Ստրաբոնն ասում է, որ Արքելաոսի հայրը Հռոմի դեմ Միհրդատ 6-րդի մղած առաջին պատերազմի մասնակից այս զորահրամանատարը մակեդոնական ծագմամբ կապադովկիացի է եղել։

Բերենիկեի գահակալությունն ավարտվել է մ.թ.ա. 55 թվականին, երբ նրա հայրը վերանվաճել է գահը հռոմեացի Ավլուս Գաբինիոսի օգնությամբ։ Բերենիկեին գլխատել են և գլուխը սկուտեղի վրա մատուցել են հորը, իսկ Կլեոպատրա 7-րդը ծածուկ հետևել է այդ դաժան արարողությանը: Արքելաոսը, որն, ըստ Ստրաբոնի, բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ավլոս Գաբինիոսի հետ, զոհվել է ճակատամարտում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
Okumak
17:37, 18.01.2025
175 | 0
Okumak
11:28, 09.01.2025
343 | 0
Okumak
11:04, 07.01.2025
478 | 0
Okumak
10:25, 03.01.2025
680 | 0
yukarı
Logo

Haber akışına abone olun