Օլիմպիական էջ-ի Փոխանցմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄՕԿ նորընտիր նախագահ Թոման Բախին, որտեղ ասված է . «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուշադրությամբ հետևում էր Բուենոս Այրեսում անցկացված ՄՕԿ-ի 125-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Վերջին օրը տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը: Ուրախ ենք, որ Դուք ձայների բացահայտ առավելությամբ հաղթեցիք և դարձաք միջազգային օլիմպիական կոմիտեի 9-րդ նախագահը:
Հավատում ենք, որ հաջողությամբ կղեկավարեք համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը, քանզի ունեք սպորտային փառահեղ անցյալ, մարզական և աշխատանքային հարուստ փորձ:
Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի նախագահ, մաղթում հաջողություններ նոր պաշտոնում և կյանքում»:
ՀԱՕԿ նախագահ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ