MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Yarın:+18 °C
Սխտորի բուժիչ հատկությունները
13:57, 15.09.2013
10134 | 2

Սխտորը` Պյութագորասի բնութագրմամբ "համեմունքների թագուհին", շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր, երկամյա կամ բազմամյա խոտաբույս- մշակաբույս է:

Դեռևս Հին Հունաստանում և Եգիպտոսում սխտորն օգտագործվել է որպես դեղաբույս: Այն համարվել է մի շարք հիվանդությունների` գրիպի համաճարակների, կոկորդի բորբոքային ցավերի Ինֆարկտի, ինսուլտի կանխարգելման և բուժման, արյան զարկերակային ճնշման իջեցման ստամոքսա-աղիքային հիվանդությունների, դիսբակտերիոզիայի,
վերին շնչուղիների, միզաքարային հիվանդությունների, հիպերտոնիայի,
աթերոսկլերոզի, անքնության, թոքերի քաղցկեղի, աղիքային քաղցկեղի, մրսածության, սուպերբակտերիաների , մալարիայի դեմ պայքարող դեղամիջոց:

Doctors.am-ի եվ ՄեդԴայլի բլոգի հավաստմամբ սխտորը լավացնում է մարսողականությունը, բացում է ախորժակը, օժտված է նաև հակաճիճվային հատկությամբ: Սխտորը ախտահանիչ ամենաուժեղ հատկությունն ունի, որը լավագույնս պայքարում է վիրուսների, վնասակար և հիվանդածին մանրէների դեմ: Սխտորը կարգավորում և բարելավում է արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքը, օրգանիզմից հեռացնում է շլակները, բարձրացնում է տոնուսը, աշխատունակությունը: Հնագույն ձեռագրերում սխտորի մասին նաև հիշատակվում է` որպես ֆիզիկական ծանր աշխատանքից և ծանր հիվանդություններից հետո օրգանիզմը վերականգնող միջոց: Այն լավագույնս նպաստում է արյունատար անոթների վիճակի բարելավմանը:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4948 | 0
yukarı