MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Yarın:+20 °C
Իդեալական ամուսնության գաղտնիքները
14:27, 07.11.2013
4058 | 1
Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, թե որ զույգերին է հաջողվում երկար պահպանել ամուսնությունը: Պարզվել է, որ երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը զույգերի տարիքային տարբերության և կնոջ ինտելեկտուալ հնարավորությունների առկայության մեջ է:

1500 զույգերի շրջանում անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ ամուսնությունը երկար է ձգվում այն զույգերի մոտ, որտեղ կինը 5 տարով փոքր է ամուսնուց: Իսկ եթե կինն ամուսնուց մեծ է 3 և ավելի տարի, ապա բաժանվելու հավանականությունը մեծանում է 3 անգամ:

Բայց պարզվում է, որ էականը միայն տարիքային տարբերությունը չէ: Երջանիկ և երկար միասին ապրելու համար, ըստ հետազոտության արդյունքների, կինը պետք է տղամարդուց կրթված լինի:

Եթե ամուսինները նախկինում բաժանված են եղել, ապա նրանց ընտանիքն այդքան էլ ամուր չի լինի, ինչքան այն դեպքում, երբ բաժանված լինում է ամուսիններից միայն մեկը:

Այնպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս, երկրորդ կեսին ընտրելիս չկարևորել միայն զգացմունքները, հաշվի առնել նաև ապագա զուգընկերոջ տարիքը, կրթությունը, սոցիալական կարգավիճակը ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ WWW.LRATU.RU
Basın sekreteri: WWW.LRATU.RU
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
WWW.LRATU.RU
yukarı