Բոլորն էլ ուզում են մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Իրականում տղամարդու վրա լավ տպավորություն գործելու համար այդքան էլ շատ բան պետք չի: 1. Նոր ծանոթին դիմիր անունով, քանի որ յուրաքանչյուր մարդ սիրում է, երբ լսում է իր անունը: 2. Տեղին հաճոյախոսություններ արա: Օրինակ, հիացիր նրա սրամտությամբ կամ հումորի զգացումով: 3. Ժպտա: Ցույց տուր, որ հետաքրքրված ես նրանով: 4. Նայիր նրա աչքերին և մտքումդ ասա, որ հավանում ես նրան: Նա կզգա դրական իմպուլսները: 5. Քո մասին պատմելիս մի ընկիր մանրամասնությունների մեջ: Թող ինչ-որ բան չասված մնա, այդպես ավելի հետաքրքիր կլինի: 6. Սիրախաղ արա. դա պարտադիր պայման է: Դիպչիր մազերիդ, աննկատ դիպչիր նրան, խորամանկ ժպտա. այս ամենը լավ է աշխատում: 7. Հարցեր տուր. բոլոր տղամարդիկ սիրում են գլուխ գովալ աղջիկների մոտ, ուստի կարող ես նրան տալ այդ հնարավորությունը: 8. Անկեղծ եղիր. նա դա կզգա և կգնահատակի: Իհարկե երբեմն տեղին է ինչ-որ դեր խաղալ, բայց դա այդքան էլ լավ գործ չէ, քանի որ նա կարող է զգալ քո արհեստականությունը: Իսկ եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, ավելի մեծ շանսեր կունենաս: ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ |