MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Հրամանատար Մանվել Խաչատրյանի գերեզմանաքարը փորձում են հեռացնել
22:54, 25.06.2023
1604 | 0
Հերոս հրամանատար Մանվել Խաչատրյանի դուստրն ահազանգում է․ "Հայրս 14 տարեկան հասակից զենքը ձեռքից վայր չի դրել, երբ իրեն պետք է հետաքրքրեին բակային խաղերն ուուսումը հայրս կամավորագրվել է ու մեկնել Արցախ, կռվել է ամենաթեժ վայրերում, մասնակցել է Շուշի-Լաչին հետախուզական օպերացիային…
Հետո ծառայության է անցել արդեն որպես հետախույզ, դասակի հրամանատար…
Այնուհետև մեծ ներդրում է ունեցել մատաղ սերնդի հայեցի դաստերակմանը, կազմակերպել բազում ռազմահայրենասիրական միջոզառումներ…
2016թ.-ին գտնվելով Ռուսաստանի դաշնությունում լսելով պատերազմի մասին լուրը առանց մի վարկյան մտածելու առաջին իսկ թռիչքով վերադառնում է Հայաստան ու մեկնում Թալիշ ստանձնելով մարտական հենակետի հրամանատարի պաշտոնը…
2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես, հավաքագրելով իր ջոկատը մեկնում են Արցախ Հադրութի շրջան Կարախանբեյլի գյուղ…Թեժ մարտերի է մասնակցել, շրջափակման մեջ է ընկել կամավորների հետ, և իր գիտելիքների շնորհիվ առանց զոհ ունենալու ողջ ու առողջ դուրս են եկել…
Գիտե՞ք ինչու հայրս ողջ մնաց այսքան պատերազմների միջով անցնելուց հետո, լինելով ամենավտանգավոր կետերում, որովհետև գերազանց տիրապետում էր իր գործին, գիտեր մարտական գործողությունների բոլոր գաղտնիքները…
Իսկ սեպտեմբերի 13-ին իր կյանքի արդեն 4-րդ պատերազմում ընկավ Ջերմուկի համար մղվող մարտերի ժամանակ…
Հայրս իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախի ու Հայաստանի պաշտապնությանը…
33 տարի ծառայել է Հայրենիքին անշահախնդիր…
Հայրս ոչ թե պարտավորված էր պաշտպանում հայրենիքը, այլ ԱՊՐՈՒՄ էր հայրենիքով ու նույնիսկ իր համազգեստով…
Ես համամիտ եմ մեր բոլոր տղաներն էլ հզոր են ԲԱՅՑ…
Մի թե հորս, ով ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին մի կտոր հող Եռաբլուրում չի հասնում ???
Բոլորն էլ հավասար են բայց եթե կան էլի ստանդարտներից դուրս շիրմաքարեր խնդիրը որն է որ հիմա մեզ շանտաժի են ենթարկում կամ ապամոնտաժել կամ արտաշիրիմում անել…
Երբ դուք դեռ ձեր մանկությունն էիք վայելում իմ հայրը 14 տարեկանից մարտնչում էր թշնամու դեմ որ դուք թուրքի լծի տակ չապրեք ու մեծանաք…
Մանվել Խաչատրյանի անցած մարտական ուղղու և գիտելիքների մասին բոլորը գիտեն թե բարձրասիտճան սպաները և թե պաշտոնյաները…
Հ.գ. Ես այս գրառումը չէի անի բայց ստիպված եմ…"
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı