MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Yarın:+22 °C
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Նոր Նորքում
16:36, 15.02.2014
3980 | 1

Այսօր` փետրվարի 15-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը:
Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տոնի առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ արարողություն՝ խորհրդանշական բեմադրություն, որին հաջորդեց մշակութային ծրագիրը Նոր Նորքի հայորդաց տան սաների մասնակցությամբ:
Լինելով հայերի ամենասիրելի սրբերից՝ Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդների հովանավորը, ով շտապում միացնելու այն երկու սրտերը, որոնք միմյանց համար են ստեղծված:
Տոնը հատկապես մեծ հնչեղություն է ստանում Նոր Նորքում. Երևանի բարձրադիր վայրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին ամենամյա ավանդույթի համաձայն իր շուրջն է համախմբում քրիստոնյա հայ ժողովրդին, ով միավորվելով մեր առաքելական եկեղեցու շուրջ՝ լցվում է հույսով ու սիրով, զորանում հոգով և հավատքով:
Նկարները՝ այստեղ


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı