MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +21 °C Yarın:+20 °C
Մխիթար Գոշ, Վազը և մորենին/առակ/
17:02, 17.02.2014
6368 | 0

Առակներ




ՎԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ

Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։
— Մի լար, — ասում են, — դարձյալ զավակներ կծնես:
Եվ նա պատասխանում է.
— Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։
Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:
Իսկ մորենին ասում է,
— Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։
— Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից, — պատասխանում է վազը։
Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21798 | 0
yukarı