MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Yarın:+34 °C
ԵՍ և ԻՄ…
18:43, 27.03.2014
4427 | 0

Բարի ողջույն իմ երկրորդ տուն, Օջախն ես դու այն աշխարհի, որի հիմքն են հանդիսանում ՈՒրախությունն ու տխրությունը: Դու ինձ գերեցիր դեռ շատ վաղուց քո փիլիսոփայական, հոգեբանական արվեստով: Իրականություն, որտեղ հանդիպում են դերասաններ, որոնք դիմակներ են փոխում, դիմակներ պատռում և նորերը կրում: Արդեն գաղտնիք չէ, թե ում, կամ ինչի մասին է խոսքը գնում: Դա միանշանակ թատրոնն է: ՈՒմ պատվին էլ 53 տարի առաջ մարտի 27-ը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հռչակվեց միջազգային օր: Ես էլ, որպես թատերասեր հանդիսատես, շնորհավորելով մեր հայ թատրոնի դերասաններին, իրենց մասնագիտական օրվա առիթով, մաղթում եմ Ձեզ շատ հանդիսատես, բարձր աշխատավարձ: Որպիսի մեր մատաղ սերունդը, Ձեզ` հարգելի դերասաններ, չճանաչի միայն սերիալներում խաղացած ձեր կերպարներով և այցելելով թատրոն չասի. _ «Վա˜յ, ես են սերիալի դերասաններն են»: Թատրոնը հնագույն պատմություն ունի և գալիս է դարերի խորքից: Ցանկանում եմ, որ այն շարունակի իր երթն ապագա դարերում, նոր զարգացումներ, դրական վերափոխումներ ապրի, տա նոր դերասանական, ռեժիսորական սերունդ, որը կդառնա ոչ միայն իր մեծերի գործի շարունակողն այլև նրանց փառքի ավելացնողը: Թող որ թատրոնը շարունակի հուզել մարդկանց այս դժնդակ ժամանակներում, երբ մարդիկ կառչել են համակարգիչներից, հեռուստատեսության անորակ հաղորդումներից, լցրել իրենց առօրյան փուչ ու հիմար բաներով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ARUSYAK GHEVONDYAN
20:49, 20.05.2024
428 | 0
15:30, 13.03.2022
2169 | 0
15:37, 27.09.2021
2475 | 0
12:29, 15.09.2021
2626 | 0
yukarı