MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Yarın:+23 °C
Լեռ Կամսար
19:02, 18.04.2014
1978 | 0

Ես լիարյուն գրում եմ այն ժամանակ միայն, երբ ականատես եմ լինում մի անարդարության։
Ամենամեծ անարդարությունը պատահեց 1935 թվականին, երբ սովետական կառավարությունն ամբողջ քսան տարի անմեղ տեղն աքսորեց ինձ։
Ափսոս, պատիժս սահմանելուց քսան տարի հետո միայն հայտնեց, որ անմեղ եմ եղել ես։ Եթե ինձ դատելիս անմիջապես հայտներ, ես քսան տարվա մեջ քսան այնպիսի հատորներ կգրեի, որ աշխարհը զարմանար։
Երբ կառավարությունն ասաց՝ մեղավոր ես, հավատացի նրա անկեղծությանը ու քսան տարի անծպտուն տանջվեցի որպես հանցավոր։ Ի՜նչ իմանայի, որ արդար եմ։
---------------------------
Մեր կառավարության պրակտիկայում կա նաև մեկին գնդակահարել և հետմահու արդարացնել։
Մտածում եմ՝ լավ կլիներ ինձ էլ գնդակահարեր ու հետո արդարացներ, որ ավելի լավ բաներ գրեի։
... Միայն, իհարկե, առաջուց հայտներ, թե անմեղ տեղը պիտի գնդակահարեր։

Լեռ Կամսար

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21791 | 0
yukarı