MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Yarın:+22 °C
Վահրամ Օհանջանյան
09:27, 19.04.2014
2654 | 0
Երբ առաջին անգամ բժիշկն ինձ ասաց, որ շատ հնարավոր է որ շուտ կկորցնեմ իմ տեսողությունը` ցնցվեցի չարագուշակ լուրից: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց իմ ներսում: Ես սկսեցի սիրել իմ աչքերը, սիրեցի այն ամենը ինչ տեսնում էին նրանք, սիրեցի լույսը, լույսի և ստվերների խայտաբղետ խառնվածքը, նրանց խաղն ու պարը...
Սիրահարվեցի ինչպես առաջին անգամ` արևին, նրա ճառագայթներին, երկրի և տիեզերքի գույներին ու նրանց երանգներին...
Սիրահարվեցի մայրամուտին ու արշալույսին, օրվա տապին, գիշերվա աստղազարդ երկնքին ու լուսնին:
Սիրահարվեցի երկնքի կապույտներում քուլա-քուլա սահող ճերմակ ու լուսափթիթ ամպերին, նրանցից թափվող լուսավառ անձրևի կաթիլներին, արծաթափայլ ու հրաշագեղ ձյան փաթիլներին, արշալույսի ոսկե-վարդագույն ճառագայթներով ողողված ու դեռ ծաղիկների թերթիկներին ննջող ցողերի քնաթաթախ աչիկնեիին...
Սիրահարվեցի մարդկանց տեսքերին, դեմքերին, նրանց դեմքի ժպիտին ու թախիծին, նրանց աչքերին, որոնց մեջ թագնված էր նրանց ներքին աշխարհը և որոնք` լույսի կամուրջ են երկու աշխարհների միջև...
Սիրահարվեցի այն ամենին, ինչը կար ու ընկնում էր իմ տեսողության դաշտը, անկուշտ ընկալում ու չէի հագենում ծարավից...
Բժիշկը ընդամենը ասել էր, որ հնարավոր է ես վաղ կորցնեմ իմ հինգ զգարաններից միայն մեկը...
Բայց դեռ ինչքան մարդիկ կան, ունենալով ի ծնե հինգ առողջ զգայարան, այդպես էլ չսովորեցին սիրել ու գնահատել կյանքը, բերկրանալ նրա ամեն մի պարգևից... Չզգացին իրենց մեկնած ձեռքի ու արևի ջերմությունը, ծաղիկների ու իրենց սիրածի վարսերի բուրմունքը, շուրթերի ու մեղրի ծաղկաբույր, քաղցրավեն համը, անկեղծ խոսքերի և ջութակի հնչյունների անկրկնելի կախարդությունը...
Միթե" մեկը անպայման պիտի շշնջա մեր ականջին, թե որքան է մեզ մնացել ապրելու, որ սկսենք իսկականից սիրել կյանքը... Միթե" պիտի սիրենք միայն այն դեպքում, երբ սկսում ենք գիտակցել, որ կորցնում ենք...
Այդպես էլ չգիտակցեցինք, որ կյանքը չափվում է ոչ միայն նրա երկարությամբ, այլև նրա ընկալման` մեր զգացմունքների խորությամբ ու վերագիտացմամբ...
Ապրեք շատ երկար բարեկամներս, բայց ապրեք այնպես, որ կարծես դա ձեր կյանքի վերջին տարին է, վերջին ամիսը, շաբաթը, օրը, ժամը, րոպեն և դուք կզգաք ձեր բոլոր զգայարաններով կյանքի քաղցրությունն ու իրական համը...

19.04.2014 թ.
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13132 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21778 | 0
yukarı