MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Գարուշ Հարյանց, Մայրենիք
12:16, 19.04.2014
2324 | 0

Մ Ա Յ Ր Ե Ն Ի Ք


Անմահությունը մահով է գալիս,

կյանքը՝ ծնունդով:


Հայն է մեջտեղում առնում ու տալիս

իր բախտը վրդով:


Երբ լեռան գլխին ձմեռ է գալիս,

լեռն է ծերանում:


Երկրաշարժի քարն է դեռ լալիս

իմ Հայաստանում:


Ծաղիկը մեղվին նեկտար է տալիս,

մեղրով հատուցվում:


Հայոց երեկն է վաղն իր հիշելիս՝

ներկա մատուցում


Գետն իր ափերն է անվերջ ետ հրում

որ հող նվաճի:


Չի էլ կռահում, որ իր ջրերում

լույս պիտի աճի:


ՀԷԿ-ի շնորհիվ սահմանը պիտի

պայծառ երեւա,


որ լուսավորվի Վարարակնից

մինչեւ Երեւան:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13106 | 0
01:01, 08.12.2017
29980 | 0
23:45, 27.08.2017
21744 | 0
yukarı