MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Yarın:+20 °C
Գարուշ Հարյանց, Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ե Ր Կ Փ Ե Ղ Կ Վ Ա Ծ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
22:54, 20.04.2014
2761 | 0

Գարուշ Հարյանց
՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն
Ե Ր Կ Փ Ե Ղ Կ Վ Ա Ծ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
(100-ամյա տրագիկոմեդի)

Օդանավակայանում միշտ էլ կա տեսադաշտի ճակատամարտ,
երբ հանկարծ հանդիպում են միմյանց անընդհատ բախվող
ու երբեք չձուլվող երկու իրարամերժ արյան հայրենիքներ:

Մեկին ճամպրուկավոր հրաժեշտ են տալիս ու գնում,
հեռանում են ինձ նման գլխիկոր ու խոնավ երջանկությամբ,
այն էլ ընտանյոք հանդերձ, գրավ դնելով անցյալ ու ներկա:

Մյուսը դիմավորում է սխալմամբ վերադարձողին, որ բեռը քրքրի,
նրա հպարտություն արտադրող քիթը տրորի անցուղիներում
եւ ուղիղ դեպի հարկայինի ծուղակն ուղեկցի՝ ճորտացնելու:

Իմ կրկնապատկան հայացքը լռելյայն մեղադրում է եկողին,
որը հորթի հրճվանքով դեռ փրկություն որոնելու է գալիս
բայցեւ գիտե, որ այն մեր այսօրվա հայրենիքում չկա առայժմ:

Ժամանողի հայացքն ինձ պատին է դեմ տալիս եւ մտոք էլ
ինձ գրդակահարում՝ իմ վերջնական հեռանալուս համար,
անհույս ալեբախում է ծնվում ու մեռնում հայրենաթախծի ափին:

Նա չի նախանձում ինձ, որ ես գնում եմ դուրս եւ ետ չեմ նայում,
ես չեմ նախանձում իրեն, որ ներս է գալիս՝ ներխուժելով նաեւ
իմ բաժին հայրենացավի ու կարոտախտի տիրույթները խոպան:

Ես հեռանում եմ անհող եւ անհողմ՝ վզածուռ մանկությունից,
հավերժ պանդուխտվելու, ինչպես հայր-լեռ Մասիսները,
նա գալիս է հավերժ պատանդվելու, հայ-լեռ Մասիսներն ինչպես:

Հետ գրություն - ուղերձ.
աշխարհի 120 երկրներում էլ ապրում է բազմերամ հայություն,
ուրեմն՝ այդքան էլ հայրենիքներ ունենք համայն աշխարհում,
ինչպես արաբը, չինացին, սեւականը, ռուսն ու հատկապես հրեան...

© Ապրիլի 20, 2014 թ., Լոս Անջելես, ԿՆ, ԱՄն:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13152 | 0
01:01, 08.12.2017
30012 | 0
23:45, 27.08.2017
21805 | 0
yukarı