Այս իրիկուն հոգուս ասեղնահյուսքերի անվերջության վրա
արյան խարշափն է անձրևում մտածմունքիս, հավատքիս
հոգետանջ, բաց հոգևարքի տամուկ բողբոջներում
մի սառը գիշեր է հայտնվել ինձ
Հոտոտում է նա մեր երկինքը
մեր վաղաժամ մարմնի կորուսյալների վրա
մեր խաչը տամուկ - բախման առագաստ…
Գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ, անվկա
արշալույսի քնկոտ թարթիչների վերջավորության վրա
Ես չկարողացա իմ հրաժեշտի ծաղիկները բերել…
երբ բարբարոսների ծվատվող ստվերների
քմահաճ խտղտանքի խորքով անցան անհույս
Հույսի մայրցամաքները - ոչինչ չնկատելով…
Մեր չգտնված փրկության դռների առաջ
մենք լսեցինք մեր ձայնը,
իբրև նզովքի հեղեղման անսահման ալիք,
իբրև անտեսանելի բարձունքների փլուզում
փրկության պարզած մեր սրտերը…
Գիշեր ցերեկ, գիշեր ցերեկ, գիշեր ցերեկ, անվկա
հոսեցին մարմինները մեր - անառագաստ մոլոր լաստեր
շտապեցին գետերը մեր - դեպի ուր, դեպի ուր, դեպի ուր…
դեպի քեզ - դեպի քեզ - դեպի ինձ իմ Զարկերակ:
Ոչ - ոք չկամեցավ վերադառնալ Դեր -Զոր
ոչ ոք, ոչ մի ծիծեռնակ
իր բույնը հյուսելիս,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
ԷՐԳԻՐ ֆիլմը
http://www.hottv.am/people/35615