MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Yarın:+21 °C
Եղիշե Չարենց /Բանաստեղծություններ.
22:33, 11.05.2014
26686 | 0
Ո՞վ այդ արեւը բերեց։–

Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…



ՎԱՀԱԳՆ

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար …
Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916



Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի



Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – - Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
- Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
- Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …


Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար



Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915



Կյանքը



Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …



ՀԱՐԴԳԱՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Սիրելի Վիվանին

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ – ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական –
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
որշ, անարեւ, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ –
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում –
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր, -
Բայց աչքերը մեր – արեւներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու –
որշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ, -
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն ******ը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարեւեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
1916-1917



Մենք բոլորս, որ գնում ենք



Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…



ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919


Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…



Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս



Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Կարմիր նժույգները



Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները՝ բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:
Վառվե՜լ է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՜լ են երկիրը, -
Թռչում են – հողմի՛ պես – անընդհատ շարքով,
Ամեն տեղ – երա՛շտ է, տագնա՛պ է, գրգի՛ռ է:
Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՜ռ,
Կայծերը նետի՛ պես ճեղքում ե՛ն գալիքը.
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը – բարիք է:
Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը – փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց –
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր…



Ինչպես երկիրս անսփոփ



Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ –
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ…
Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն –
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր –
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում…
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ –
Այնպես էլ սիրտս – անսփոփ, այնպես էլ սիրտս – անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ –
Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ, - երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ…
1919-1920



Որքան դաշտեր որ կան



Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյո՜ւղեր, հյո՜ւղեր,
Ու քաղաքներ հսկա –
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թեւե՜ր.
Կուզեմ ամե՛ն ժխոր
Հոգիս ապրի, զգա: -
Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՜ռ դառնա,
Թռչի հեռուն հրկե՜զ.-
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս…
Կուզեմ շնչում երգիս
Ամե՛ն անցորդ զգա –
Խենթությո՜ւնս հրկեզ,
Խնդությո՛ւնս հսկա…
1919-1920


ԱՌԱՎՈՏ



Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: –
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ,
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորի՜ց երազել եմ
Կարոտանք ու սեր…
1919-1920



ՆՈՐԻՑ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻՐԱՆՅԱՆԻՆ



Երազիդ մեջ տեսածի հիդ
Ինձի մէ հեսաբ մի անի…

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
1
Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:
Մարդիկ – ես սիրում եմ նրանց –
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել – միայն դո՛ւ:
Միայն դո՛ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, -
Ուզում եմ միշտ քե՛զ հետ լինել:
Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ –
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…
9.3.1920

ալիքը կա ու պիտի գա…
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻՐԱՆՅԱՆ
2
Անհայտ հեռուներից եկած՝
Մենակ, անընկեր, անտուն՝
Վառված քո անուշ կրակից՝
նում եմ ես հիմա հեռու,
նում եմ երգելով, զնգալով,
Սրտիս մեջ՝ քո դեմքը լուսե.
Զգում եմ՝ խնդություն է գալու՝
Մի նոր երազանք ու սեր:
Ուզում եմ չլինել, ցնդել,
Փռվել աշխարհովը մեկ –
Դու սիրտս հրկիզել ես արդեն,
Քեզ չեմ մոռանա ես երբե՛ք:
10.3.1920



ՇԱՄԻՐԱՄ


Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նաիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտի՛ր թատրոնն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր -բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթեւ- եւ կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթեւ տարփանքներին հրակեզ: -
Կգան մեկ-մեկ ու սիրով- ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
…Բայց կլինի մի գիշեր- ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:
Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու նրան.
-Դա՛ռն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ Շամիրամ…



ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ



Ե՛ս եմ հիմա – մի պոետ. եւ իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:
Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ -ես նահանջում եմ նորից:
Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար –
Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա՝
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:
Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:
Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր, -
Նրանք մոխի՜ր կդառնան, չե՜ն բորբոքվի նրանք էլ:
Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:
Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:
Նրանք կգան, կավերեն, – չի մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:
Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:
Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի…
Ես պոետ եմ – եւ հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…
1920



Դու իմ գարնան առավոտ

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
1920



Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին


Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած,
Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած:
Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան –
Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած:
Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր,
Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած:
Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց –
Տուն են դառնում նորից նոր -օրերս հին ու անցած:
Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր
Ու հորանջում են տխուր -օրերս հին ու անցած:
Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.-
Քո՜ւն են փնտրում ու անդորր -օրերս հին ու անցած:
1920


Արփիկին

Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.-
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, -բոլո՜րը քեզ…
Երեւան, 1921, փետրվար

Երբ էս հին աշխարհը մտա



Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:



ՈՒԹՆՅԱԿ ԱՐԵՎԻՆ



Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը – ալ, նարնջագույն, վառքը – կարմիր,
Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…



ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2



Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը – տոթ, ձիերը – վառ, վազքը – խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.-
-Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան…
1921, մայիս, Երեւան



ԵՐԵՎԱՆ



I
Ինչ որ չի, չի երազել
Դեռ ո՛չ մի պոետ -աստղաբիբ,
Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ
Արեւ՛ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով –
Ու տանե՜մ այն հարսանիք,
Որպես միրգ՝ մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ "Չեկա"
Թաղանթի պես քնքուշ հոգիս…
II
Ես ոչի՛նչ, ոչի՛նչ չգիտեմ:
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեք՝ ե՛րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե…
Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից…
Միեւնույն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ,
Ու թախիծը՝ պաղ ու դժնի:
Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես –
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե՛ ինձ, թե՛ ձեզ…
III
Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՜րտ իմ երգահան…
րաստի նման անլեզու
Քնել է Երեւանն ահա:
լուխը դրած Քանաքեռ՝
Ոտքերը Մասիս է երկարել:
Երեւա՛ն, ես սիրում եմ քեզ,
որշավազ շենքերդ քարե:
Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ
Սիրում է մտնել բաղանիք…
Կարո՞ղ է արդյոք նեգրը սեւ
Հրաշքով սպիտակել հանկարծ: -
Երեւա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս…
IV
Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երեւանը, որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:
Դու գիտե՞ս, ասում է, - բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ…
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից.
Ավտո՛ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր…
Ախ, նրանք -պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես -գաղթական Շողեր…
Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ…
Եթե դու պետքակա՛ն ես, պոե՛տ,
Երգերի տեղ երկրնե՜ր շինե:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես -այնպե՛ս արա դու,
Որ այստեղ… նոր քաղաք բուսնի…
Բայց դու… դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին…
-Ախ, լուսինն ահա վերեւում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է "Էնզելի"…
Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երեւա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:



ԸՆԿԵՐ



Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ՝ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ՝ վառ ու խոշոր:
Հիշում եմ, հիշում եմ, Կարո,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ –
Հիշում ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ:
Հավաքում էինք մենք լուցկու
Նոր տուփեր, կլեպներ սեխի –
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արեւի լույսը դեղին:
Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետեւին կպած,
Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ…
Եվ ահա մի օր այդպես,
Երբ թռչում էինք մենք սրընթաց –
Կառապանը մտրակով շաչեց,
Եվ դու պոկվեցիր ու ընկար…
Ու հիշում եմ… դեմքդ հողագույն,
Ուղեղդ՝ գորշ, մխրճած…
Հետո հայրս մութ սենյակում
Մինչեւ լույս ինձ խփեց ու փնչաց:
Մինչեւ լույս թքեց դեմքիս,
Մինչեւ լույս հայհոյեց կատաղի, -
Ու նայում էիր դառը դու ինձ
Քո հեռու, մութ դագաղից…
Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
Այն օրից աշխարհը -գիտե՞ս…
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր…
Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի…
Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն:
Եթե այս երգս լսես –
Քացիով տո՛ւր աստծուն: -
Թող թռչի ամպերից նա վար,
Հետույքով զարնվի թող հողին…
Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի…



Աշուն է նստել սեղանիդ



Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր, -
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ, -ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ, -
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն, -
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…
1928-19-V



Նոր լույս ծագեց աշխարհին



Նոր լույս ծագեց աշխարհին։
Ո՞վ այդ արւը բերեց։–
Ահա ոսկյա մի արւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞ վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արւէ…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

9.V.1933թ.



ԵՐԳ ԵՎ ՔԱՆԴԱԿ



(****եից)
Հույնը մարմին կերտելիս
Տրորի թող կավը:
Օ, հրճվի թող մարդը միշտ,
Երբ կերտում է լավը:
Բայց մենք սիրում ենք խառնել
Եփրատի հորդ հունը,
Եվ ձեռքերով մեր բռնել
Հոսուն բնությունը:
Ջուրը կարծր կդառնա,
Կհնչեն երգերը,
Եթե մաքուր են միայն
Պոետի ձեռքերը:



ՊԻՆԴ ԵՎ ԱՄՈՒՐ



(****եից)
Աշխատանքը պոետի,
Օ, խիզախ է հար:
Էլ ի՞նչ եք ինձ հայհոյում
Անվերջ, անդադար:
Եթե պահը տանջանքի
Դառը թվա մեզ-
Կլինենք կրկնակի
Մենք համեստ ու հեզ:
Համեստությունը թողնենք
Կույսերին բողբոջ,
Որ քնքշությունն են սիրում,
Կոպտությունը- ո՛չ:
Համեստությունը- օ, նա
Հարկավոր է, երբ
Իմաստությունն է խոսում
Խորիմաստ` մեզ հետ:
Աշխատանքը պոետի
Օ, խիզախ է հար.
Երգի՛ր, - քեզ հետ կլինեն
Սրտերն հրավառ:
Օ, անշուրջառ տերտերներ,
Լեզու չքերե՛ք.
Միևնո՛ւյնն եմ ես- թեկուզ
Դուք ինձ մահ բերեք:
Ձեր խոսքերը սնամեջ
Որ ասում եք դեռ-
Կոշիկների նման ես
Մաշել եմ արդեն:
Թող ջրաղացը երգչի
Իր աղունն աղա.-
Հասկացողը կների
Մինչև վերջ նրան:



Վենետիկյան Էպիգրամներից



(****եից)
Ես պառկեցի գոնդոլում, - և սահեց նա կողքով նավերի՛ այն,
Ծանր նստած են որոնք Մեծ ջրանցքի ջրերում:
Շատ ապրանքներ կգտնես նրանց մեջ, որ մեզ միշտ պետքական են`
Հաց, պտուղներ և գինի, չոր, եղեգնյա վառելիք:
Մենք սահեցինք անշշուկ: - Եվ հանկարծ դափնենու մի չար ճյուղքը
Դեմքս չանգռեց: - Ասացի.- "Դա՛փնե, խփո՞ւմ ես դու ինձ.
Ես հատուցում եմ ուզում": - Բայց նիմփը, խնդուն, շշնջաց ինձ.
"Ծանր չե՛ն մեղանչում պոտները: Թեթև՛ է ձեր տուրքը: - Ողջո՜ւյն"

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ



Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։
Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։
Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին, —
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ,
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։



Խելահեղ աչքերով



Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան`
Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար
Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ
Եվ – մաքուր ցորյանի նման – գրում ես հնչյուններ հայրենի…
1936:



Նո՛ւյնն է կարոտս հիմա



Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ:



***



Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով
Քացի չեմ տալիս իմ ընկերներին,
Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով
Եվ տարիներով "ընկածի" դերին
Եղել ենթակա և ընտելացել…
Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ
Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել,
Այլ, - վատ եղբայրներ, - էշի ոտներով…



Չնչին, ինչպես Արարատին նետած քար



Չնչին, ինչպես Արարատին նետած քար`
Դավերը սև մարդուկների այդ անկար –
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո`
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար…



ՌՈՒԲԱԻՆԵՐ



Ա
Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.-
Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել –
Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:
Բ
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել, -
Եվ ո՛չ միայն հատակն, այլև – մակերեսը չտեսան: -
Գ
Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ –
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:
Դ
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն: -
Ե
Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին`
Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:
Զ
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու, -
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.-
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում:
Է
Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն:
Ը
Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին:
Թ
Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
Ժ
Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.-
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր:
ԺԱ
Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ,
Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի:
ԺԲ
Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.-
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև:
ԺԳ
Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.-
Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ-
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես:
ԺԴ
Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում:
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ-
Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում:
ԺԵ
Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.-
Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում:
ԺԶ
Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած, -
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:
ԺԷ
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան:
ԺԸ
Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց-
Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն:
ԺԹ
Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների, - դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ:
Ի
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում,
Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն-
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում:
ԻԱ
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի:
ԻԲ
Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ
Արագացնեն մա՛հն իրենց սև – ու չքանան առհավետ:
ԻԳ
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
ԻԴ
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.-
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:
1934



ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ



I.
Հեռո՜ւ, մօտիկ ընկերներին, աշխարհներին, արեւներին, -
Հրանման հոգիներին: -
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառւում է վառ, -
Բոլո՜ր նրանց հոգիներին արեւավառ, -
Կեանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
Ողջակիզուող հոգիներին – ողջո՜յն, ողջո՜յն: -
II.
Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
Արեւը բորբ` մայր էր մտնում արեւմուտքում:
Դաշտի վրայ փռուել էր մուժ արիւնամած`
Թոյն էր կարծես` բորբ արեւի սրտից քամած:
Արեւը, թէժ` մայր էր մտնում արեւմուտքում-
Ու արիւն էր դաշտի վրայ, թո՛յն էր թքում:
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրայ-
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրայ:
Ու արտերը, ալեծածան, վառուել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային: -
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած`
Հրակարմիր տարածուել էր նրանց առաջ: -
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի-
Ծով էր կարծես` մշուշի մէջ իրիկունի:
III.
Արեւի տակ իրիկնային, իրկնային հրով վառուած`
Այդ հին դաշտում կռւում էին ամբոխները խելագարուա’:
Քաղաքներից ու գիւղերից, ստեպներից հեռու ու մօտ`
Եկել էին նրանք նորից` լուսավառուած ու կրակոտ:
Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր, -
Մշուշը, որ կեանքի վրայ մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնաւ,
Որի վրայ կեանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնաւ:
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնութիւնը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռաւոր, ուր մառախուղ էր անորոշ`
Նա բերել էր թոքախտաւոր սիրտը, որպէս կարմիր դրօշ:
Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գիւղի`
Բերել էր իր մկաններում բեղմնաւորուած ոյժը հողի:
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպէս գերի-
Բերել էր իր լուրթ աչքերում լայնութիւնը ստեպների…
Ըմբոստացած, խելագարուած, չտանելով հին կեանքը էլ`
Անծիր դաշտում այդ հաւաքուած` նրակք կռուի էին ելել:
IV.
Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառված-
Ու երգելով կռւում էին ամբոխները խելագարուած:
Դաշտն էի դէմը, փռուած էր նա` շառագունած ու արեւուն, -
Ու հետեւում, ճամբի վրայ հսկայ քաղաքն էր երեւում:
Ծո՜յլ նազանքով, իրիկնային արեւի տակ անփոյթ փռուած`
Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըւած:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածուել էր քաղաքը հին-
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մէջ իրիկնային:
Յաղթ շէնքերը, բարձր ցցուած, կարծես կախուած կարմիր օդում`
Հետըզհետէ մթնում էին, անգունանում ու աղօտում:
Հեռու հրով միայն վառուած պատուհանները ապակի
Փայլում էին արիւնամած վերջին հրին արեգակի.
Արեւի դէմ փայլում էին հրաբոսոր`
Բռընկուել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եւ երկընքի սիրտը մխուած բեւեռների պէս արնաքամ`
Փայլում էին արիւնամած ծխնելոյզներն հսկայական:
Ծուխ չէր ելնում նրանց փողից` չէին փնչում երկինքն ի վեր.
Չէչ կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ: -
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետէ-
Ու մշուշում կորչում էին ծխնելոյզները երկաթէ:
V.
Իսկ քաղաքից դէպի հարաւ` ահատեսիլ ու յաղթական`
Երեւում էր երկաթուղու կայարանը հսկայական:
Լսւում էր մերթ շոքեկառքի սուլոցը սուր հեռու մուժում-
Մորթում էին կարծես այնտեղ խելագարուած մի անասուն…
Ճչում էր սուր, յուսակտուր, ու յուսահատ ձայնը նրա,
Որպէս անդարձ մահի մի լուր տարածւում էր դաշտի վրայ: -
Ցրուած էր նա, կայարանը, հսկայ ու յաղթ, նրանց առաջ-
Ու հանգոյցից կայարանի, դաշտովը մէկ լայնատարած`
Դէպի հիւսիս, դէպի հարաւ, ւ արեւմուտք ու արեւելք-
Ուղիները երկաթաձիգ ձգուել էին ամէնուրեք: -
Երակների պէս երկաթէ քաղաքամօտ կայարանից`
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգուել էին ուղիները երկաթաձիգ:
Երակների պէս երկաթէ` ամուր գրկած կուրծքը հողի`
Սեղմըւելով հետզհետէ` փախչում էին գաղտնագողի…
Ու ցցուած էր ուղիների խաչակնքման սեղմ հանգոյցում-
Կայարանը, որպէս մի հարց, որպէս հսկայ մի քարացում:
Ուղիների ճամբամիջում հանգոյց էր նա կարծես կապուած-
Ու անզիջում կռւում էին ամբոխները խելագարուած:
Կարծես նետուած մի յաղթ ձեռքով` աշխարհային կամքին հլու`
Գնո՜ւմ էին կռուո՜վ, երգո՜վ կայարանը գրաւելո՛ւ:
VI.
Կռւում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:
Դէմը քաղաքն էր տարածուել` հազարամեայ մի թշնամի:
Սֆինքսի պէս հսկայական, շէկ ծծերը դրած հողին`
Նա կտրել էր արեւակամ ամբոխների կարմիր ուղին:
Ու կայարանը` յաղթանդամ, իրիկնային կարմիր մուժում,
Յաղթ նստել էր նրա առաջ, որպէս նրան հսկող մի շուն:
Յաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի`
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:
Ու գծերի մօտ երկաթէ, դէպի հիւսիս. դեպի առաջ`
Ձգուել էին ալիքաձեւ խրամատներ գետնատարած:
Թշնամին էր պահուել նրանց ալիքաձեւ գետնափորում
Ու մատներով արիունոտված դէմը փռուած դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած`
Կրակում էր գաղտնագողի, նենգ ձեռքերով արիւնոտած:
Կռւում էին` մօտենալով, մօտենալով հետզհետէ:
Պայթում էին զրընգալով հրանօթները երկաթէ: -
Ե՜րգ էր կարծես կռիւը այդ, որ զրնգում էր մայրամուտում.
Նայես` թռաւ մի հրանօթ ու թունդ պայթեց խրամատում…
VII.
Կռւում էին, ու կռուելով անցնում էին նրանք առաջ:
Ու դաշտերում իրիկնային մա՜հն էր քրքջում համատարած:
Երգում էր նա` երգը խառնած հրանօթի զրնգունին, -
Անցնում էին նրանք առաջ ու կրակուած կռւում էին:
Ե՜րգ էր սիրտը ամէն մէկի, երգ էր հայեացքը կրակոտ.
Վառւում էր սիրտը ամէնքի, որպէս կարմիր մի առաւօտ:
Ե՜րգ էր կարծես արեւը հին` իրիկնային լոյսով վառուած-
Եւ երգելով կռւում էին ամբոխները խելագարուած…
VIII.
Եւ երգում էր մէկը` հզօր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռուի ելած, արիացած իր ընկերոջ: -
Որպէս բազէ` երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ-
Եւ երգելով կռւում էր նա` լուսաժպիտ ու ահարկու:
Երգում էր նա: Մայր էր մտնում արեւը հին` կարմիր քուրայ:
Եւ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա:
Զա՜նգ էր կարծես, զնգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանայ-
Բորբ կարօտով անծայրածիր, կրակելով երգում էր նա:
IX.
"Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մօտ,
Մենք մեր սիրտն ենք բերել նորից` յուսավառուած ու կրակոտ.
Այնտեղ հիմայ կռիւ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ, -
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդէպ` կարմիր դրօշ:
Արիւնաքամ մա՜յր է մտնում հազարամեայ արեւը հին.
Արիւնավառ ժպտում էմ եզ այս աշխարհը իրիկնային…
Ու խնդասիրտ կռւում ենք մենք, ե՜րգ ենք ասում, կռւում հիմի.
Կուրծք է տուել աշխարհը ողջ` հազարամեայ մի թշնամի…
Բայց անվհատ կռւում ենք մենք, ու մահը` սէգ, ժպտում է մեզ-
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարօտակէզ, -
Անողոք է երթը այս սէգ, ինչպես կարմիր կարօտը մեր-
Կրակեցէ՛ք, կրակեցե՛ք, խելագարուած իմ ընկերներ…"
X.
…Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառուած:
Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարուած:
Աչքերի մէջ` կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ`
Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կռւում էին նրանք:
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ-
Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկուած ու վտարուած: -
Մութ էր արդէն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրաւեցին…
XI.
Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:
Մութ է հիմա, թանձր խաւար:
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լոյս չկա վառուած,
Խռնուել են հազարանուն ամբոխները խելագարուած:
Գիշերնի մէջ չեն երեւում յաղթ կամարները երկաթէ`
Լոյս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատէ:
Սպասում են` աչքներն յառած խաւարամած հեռուներին`
Մութը իջաւ համատարած, մինչ կայարանը վերցրին: -
Սպասում են, որ մինչեւ լոյս գոնէ մի քիչ հանգստանան
Ու առաւօտ դուրս գան նորից ու քաղաքի վրայ գնան:
Աչքերն յառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքէն`
Սպասում են առաւօտին, որ կռիւը շարունակեն:
Մի քիչ առաջ, արիւնաքամ, երբ դեռ դաշտում կռւում էին
Մօ՜տ էր թւում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին…
Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ-
Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց:
Սպասում են իրենք հիմա, որ մինչեւ լոյս հանգստանան-
Ու առաւօտ դուրս գան նորից եւ քաղաքի վրայ գնան:
XII.
Ու մթի մէջ հազարամեայ, գիշերի մէջ խորը, անհուն`
Խռնուել են նրանք ահա երկաթուղու կայարանում:
Դաշտն է դէմը, խաւարակուռ ձգուած է նա:
Չկայ մի ձայն, չկայ քամի, մութ է հիմա:
Դաշտն է դէմը` անծիր, անծայր մի զանգուած խաւարամութ,
Ուր նստել է անաչք, անլոյս խորհրդաւոր կասկածը մութ:
Շնթռկել է որպէս մի շուն, որ խաւարն է հսկում հիմի, -
Շնթռկել է թանձր մուժում, որպէս անտես մի թշնամի:
Մութն է նստել կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է նրա դիմած:
Շարժըւում է մութը կարծես ու խաւարով իր աչքերի-
Նայում է նա լուրթ աչքերին խելագարուած ամբոխների:
Ու տագնապով անլռելի, հայեացքներով անթարթ լարուած`
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարուած:
Լուրթ աչքերով խորը, տխուր-մո՜ւթն են դիտում նրանք անհուն-
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…
XIII.
Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնուած`
Լուրթ աչքերով արեւակամ – դաշտն են դիտում խաւարամած:
Մո՛ւթ է դէմը, ու խաւարում, որ բացուել է, որպէս անդունդ`
Երեւում է հեռո՜ւ – հեռո՜ւն կարմիր լոյսով վառուող մի գունդ:
Աչքերի դէմ մթնակալած, հայեացքների դէմ ակընդէտ –
Հեռու մթում լոյսն այդ վառուած գո՛ւնդ է թւում, կարմիր մի կէտ:
Գիշերի մէջ – կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառւում է նա`
Գիշերի մէջ վառել են, որ զօրքը պատրաստ արթուն մնայ:
Անծայրածիր մթում հեռուի կարծես կարմիր գլուխ է շան-
Վառել են այն, որպէս կռուի ու տագնապի ազդանշան:
-Քաղաքն է այն հազարամեայ, ուր տագնապ ու տենդ կայ հիմի
Պահուել է նա, որպէս վախից խելագարուած մի թշնամի,
Ու կրակը այդ կարմրակէզ – ահանշան ու վիթխարի –
Մի արնագոյն կէտ է կարծես ուղեղի մէջ խելագարի:
Բռընկուել է յոյսով յետին, հոգեվարքի տենդով վառուած –
Ու նայում են կարմիր կէտին ամբոխները խելագարուած…
XIV.
Գիշերի դէմ խաւարամած, աչքերն յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարուած սպասում էին առաւօտին:
Ու վառւում է խաւարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կէտը այդ մուգ, որպէս հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:
Սուր մխուել է նրանց սրտում, որպէս մի թէժ, կարմիր բեւեռ-
Թոյն է լցնում, ու բորբոքում, ու երազներ աշխարհաւեր…
Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամեայ-
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:
Լուրթ աչքերում փայլում է վառ արիւնամած մի ցանկութիւն-
Ու աչքերը միլիոնաւոր թո՛յն են թքում, արիւն ու թոյն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի-
Ու վառւում է լուրթ աչքերում` արիւնալից ու կատաղի:
Ու աչքերը արիւնամած անթարթ յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարւած սպասում էին առաւօտին:
XV.
…Գիշերի՛ դէմ գիշեր է մութ խաւարամած նրանգ հոգին,
Որ կարօտով մի կրակոտ սպասում է առաւօտին:
Խաւար է մեծ սիրտը նոցա, բայց խաւարում անծայրածիր-
Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր` անծա՛յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապոյտ, ուր իջել է գիշերը մութ-
Հազա՜ր բողբոջ կայ կրակոտ, ու արշալոյս, ու առաւօտ:
Նրանց ձգուած մկաներում ո՛յժն է նստել խոնաւ հողի-
Եթէ ուզեն` արեւներին նոր տե՛մպ կը տան ու նոր ուղի…
Եթէ ուզեն` արեգակնե՜ր կը շպրտեն երկինքն ի վեր.
Եթէ ուզեն` վա՛ր կը բերեն երկինքներից արեգակներ…
Եթէ ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառուած…
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարուած…

XVI.
Ու հոսում է գիշերը մութ, մօտենում է առաւոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը յետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առաւոտի-
Ու վառւոմ է վերջին լոյսով կրակը այն կարմիր կէտի:
Նօսրանում է խաւարն ահա, գունատւում է հետզհետէ-
Ճեղքում է մութն արեւելքում հսկայական, հրէ մի թեւ:
Ու սուրում է հեռուներից առաւօտուայ կիսամթում-
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմութիւն:
Շարժըւում է խաւարը թէն ու հեռեւում խաւարամած
Երեւում է քաղաքն արդէն` մութ, անորոշ մի զանգըւած:
Յաղթ շէնքերի պատերը յաղթ որոշւում են հետզհետէ,
Երեւում են ահա հպարտ ծխնելոյզները երկաթէ…
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարօտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառւում է տենդը հոգեվար…
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խաւարակուռ զանգըւածին-
Ու վառւում է սիրտը նրանց, որպէս հրդեհ արեգնածին…
-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՜ն նրա վրայ հազարամեայ մաղձը իրենց:
Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն-
Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն:
Այրե՜ն պիտի, խելագարուած պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն:
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,
Որ կեանքը հին, որպէս փիւնիկ, չբարձրանա՜յ մոխիրներից…
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի
Դէպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնուած արեւների…
XVII.
…Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառուեց արեւը բորբ, որպէս կռուի ազդանշան,
Երբ բռնկուեց արեւելքում արեւը` նոր լոյսով վառուած-
Դո՜ւրս նետուեցին կայարանից ամբոխները խելագարուած…
Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արեւագոյն,
Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում,
Կրկէսի պէս մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար-
Եզերքի մօտ ճանապարհի երեւում էր քաղաքը քար…
Աչքերն յառած հեռո՛ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին`
Արեւավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառուած`
Դէպի Արե՛ւն էին գնում ամբոխները խելագարուած…



Դու – հողմային մշուշ ու մահ



Դու – հողմային մշուշ ու մահ,
Դու – կրակի դուստր բարի, -
Քե՜զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՜:
Հասե՜լ է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՜զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:
Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա –
Եվ թո՛ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ – սեր, սիրո մեջ – մահ…



Բրո՛նզ ես, հո՛ւր ես



Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…



Քույր, գուցե՜ չընկանք

Քույր, գուցե՜ չընկանք…
Գուցե մեկը, - ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք…
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար…

Երազում եմ այն երկիրը հեռավոր


.

Երազում եմ այն երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին`
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր`
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին:
Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն…
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
Աննյութացած- դու մանրանաս- ու կրկին
Հրա՜շք դառնաս` անդունդները արևես…
Ու երբ կանչեմ- դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած-
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ-
Ախ, կի՜ն- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ:



Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո



Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ…
Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա…



Իրիկուն է, քո՛ւյր



Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, – աչքերդ փակի՛ր:
Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:
Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՜ր…



ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ



Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Բանաստեղծությունը կարդում է`
ՀՀ ժողովրդական արտիստ Աիդա Ներսիսյանը:



Я увидел во сне



Я увидел во сне: колыхаясь, виясь,
Проходил караван, сладко пели звонки.
По уступам горы, громоздясь и змеясь,
Проползал караван, сладко пели звонки.

Посреди каравана — бесценная джан,
Радость блещет в очах, подвенечный наряд…
Я за нею, палимый тоской…
Караван Раздавил мое сердце, поверг его в прах.

И с раздавленным сердцем, в дорожной пыли,
Я лежал одинокий, отчаянья полн…
Караван уходил, и в далёкой дали
Уходящие сладостно пели звонки.

Перевод А. Блока



СКОМОРОХ

Хотите — спою
Для одних для вас?
Скомороху от песни
Какая прибыль?
Но вы чувствуете
В этот час
Хотите — любовь,
Хотите — гибель.
Без песни прожить
Не могу ни минутки,
Песню дарю
Любой проститутке.
Разве моя вам
Медвежья нежность
Не нравится?
Песня — моя принадлежность.

О чем бы ни пел —
О любви, о смерти, —
Не лгу никогда,
Уж вы мне поверьте.
Песни мои — это я,
Я весь с ними,
Но не опьяняйтесь
Моими песнями.
Нехорошо,
Между нами говоря,
Когда тоска превращается в ветер…
Не понимаете? Зря, зря,
Попытайтесь понять,
Сумейте.
Хочу, чтобы песня моя, —
Это важно, —
Была бы для вас
Лишь чернильна и бумажна.
Не понимаете?
Пребываю в надежде,
Что все же поймете?
А сейчас, как и прежде,
Взволную вас песней,
Хорош ли, плох,
Хотите — о любви,
Хотите — о смерти,
О чем хотите, —
Я скоморох.

1920
Перевод Б. Лившица



Դիր մատներդ կույս` աչքերիս վրա



Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա…
Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա…
Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա…



Я привкус солнца в языке Армении родной люблю



Я привкус солнца в языке Армении родной люблю,
И саза нашего напев, его печальный строй люблю.
Люблю кроваво-красных роз огнеподобный аромат,
И в танце наирянок стан, колеблемый зурной, люблю.

Люблю родных небес лазурь, сиянье рек и блеск озер,
И летний зной, и зимних бурь глухой многоголосый хор,
И хижин неприютный мрак, затерянных в ущельях гор,
И камни древних городов в дремоте вековой люблю.

Где б ни был, не забуду грусть напевов наших ни на миг,
Молитвой ставшие листы железописных наших книг,
И как бы наших ран ожог глубоко в грудь мне ни проник,
Мою отчизну, край отцов, скорбящий и святой, люблю.

Для сердца, полного тоски, милей мечты на свете нет,
Кучака и Нарекаци умов светлей на свете нет,
Горы древней, чем Арарат, вершин белей на свете нет,
Как славы недоступной путь, Масис суровый мой люблю!

1920
Перевод М. Павловой



Խոսք չարենցի մասին 3



Եղիշե Չարենցի կյանքն ու գործը լի են գրապայքարովՙ ոչ միայն լեզվի, այլեւ գրականության բովանդակության ու գեղարվեստական ձեւերի նորացման հարցերում, եւ նաեւ այդ գրեթե ամենօրյա պայքարը նրան դարձնում է բացառիկ երեւույթ հայոց բազմադարյան հոգեւոր ճանապարհին: Իր ժամանակում նա յուրակերպորեն շփվեց մեր անցյալ-ներկա-գալիք օրերի հետ եւ ճշմարիտ խոսեցՙ «ես գալիս եմ դարերից եւ գնում եմ անխափան դեպի դարերը նորից»: Անցած դարի 20-30-ական թվականներին դա չգիտակցվեց, նա համարվում էր վտանգավոր տաղանդ, որ քարի պես ընկած է գրականության զարգացման առջեւ, այժմ է գիտակցվում խորապես, վկա նաեւ այս հանդիսությունը եւ ձեր ներկայությունն այստեղ: Հետզհետե առավել ակնհայտ կդառնա Չարենցի ահռելի մեծությունը ոչ այնքան իբրեւ պատմություն, այլ որպես անփոխարինելի եւ մեզ հաց ու ջրի, հայրենիքի չափ անհրաժեշտ ներկայություն:

Չարենցը 20-րդ դարի հայ գրողների շարքում ամենազարգացածներից էր, հիանալի տիրապետելով ռուսաց լեզվին, նա ռուսերենով թարգմանաբար կարդաց համաշխարհային գրականության ընտիր երկերը, նաեւ փիլիսոփայական, արվեստաբանական-տեսաբանական, տարբեր գիտություններին վերաբերող գրքեր, բավական է դիտել Երեւանի Չարենցի տուն-թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանըՙ համոզվելու, թե որքան գիտակ ու զարգացած է եղել նա:

Մոսկվայում երկարատեւ ներկայությունը, այցելությունը Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա նույնպես նպաստեցին Չարենցի զարգացածությանը, հատկապես Մոսկվան, որտեղ խաչավորվում էին անցյալ դարասկզբի գրականության ու արվեստների նորարարական զարգացումների ճանապարհները: Չարենցի գրականության մեջ հասարակական, ազգային, պատմական, սոցիալական, մշակութային, գրական, գիտական եւ այլ ասպարեզներին վերաբերող բառերի, արտահայտությունների, հասկացությունների բառագրքի հարստությունը մեր թերեւս ուրիշ ոչ մի գրող չունի: Նման բառագրքի ստեղծումն անհրաժեշտ է Եղիշե Չարենցի կերպարն ավելի ամբողջական դարձնելու համար:

Եղիշե Չարենցն իբրեւ հեղափոխության երգիչ իր կենդանության ժամանակ չէր ընդունվում այնքան անվերապահորեն, ինչ մահվանը հաջորդած տասնամյակներում, գրեթե մինչեւ վերջերս: Այժմ էլ քիչ չեն այն ընթերցողներն ու նրա ստեղծագործության մեկնիչները, որոնք նրան նախ եւ առաջ եւ հիմնականում համարում են հեղափոխության գրող: Սա չափազանցություն լինելուց զատ նաեւ լուրջ սխալ է ու միակողմանի եւ խաթարում է ողբերգակ բանաստեղծի ազգային նկարագիրը: Ե՛վ սովետահայ գրականության ակադեմիական երկհատորյա ստվարածավալ պատմության մեջ, ե՛ւ շատ այլ գրքերում, հոդվածներում, զեկուցումներում ու առաջաբաններում Չարենցը նախ եւ առաջ հեղափոխական էՙ նկատի են առնվում «Ռադիոպոեմները» ( «Եկել – երկաթե երգ եմ ձեզ ասում Ես կարմիր պոետ – Եղիշե Չարենց» ), Լենինին ու հեղափոխությանը նվիրված պոեմներն ու բալլադները եւ նման թեմաներով ուրիշ երկեր: Երեւանի կենտրոնումՙ ռադիոտան հարեւանությամբ վեր է խոյանում Եղիշե Չարենցին պատկերող խմբաքանդակային կոմպոզիցիանՙ հեղափոխության հաղթանակը խորհրդանշող երկնամերձ շեփորներով: Այստեղ Չարենցը բացարձակապես լենինյան հեղափոխական է. ճանաչված քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը նեղացրել-փոքրացրել է բանաստեղծի մեծ էությունը, սրանով չգոհացածՙ նաեւ սրբատաշ կարմիր մարմարյա լայն ու երկար ճանապարհ գցել դեպի խմբաքանդակըՙ հեղափոխական բովանդակությունը դարձնելով ավելի բացահայտ ու արտահայտիչ, մեզ աննշան հնարավորություն իսկ չտալով տեսնելու եւ ընկալելու ողբերգական Չարենցին, որ որոշ դեպքերում շեքսպիրյան հզորությամբ արտահայտեց իր ժամանակի տառապանքն ու ինքնազոհումը: Ահա ձեզ ներկայացնեմ «Մահվան տեսիլ» ընդարձակ բանաստեղծությունից մի հատված.

… Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,

Իմ երգիչի երազներով ու հրերով,

Անհրապույր իմ օրերի երգով մթար

Ու Նաիրյան իմ երազի վերջին սիրով, -

Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,

Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-

Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնաշեղ

Ու օրորվեմՙ եղերական ու անբասիր…

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:

Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի

Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա, -

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Բանաստեղծությունը գրված է 1920 թվականին եւ, ըստ իս, արտահայտում է Չարենցի ե՛ւ նախորդ շրջանի, ե՛ւ հետագայի ամբողջ ստեղծագործության հոգեբանությունն ու ոգին, նրա ալեկոծ ողբերգությունը, որ, իբրեւ ընդհանրական պատկեր, բացակայում է շատ ուսումնասիրություններում, միայն վերջին տարիներս է վերլուծաբանվում եւ հաճախակի հնչում բեմերից: Վերոհիշյալ խմբաքանդակը ամբողջովին զերծ է այդ բանաստեղծության բովանդակությունից եւ հետեւաբար մասնակիորեն է մարմնավորում Չարենց երեւույթը: Ավելի տխուր փաստն այն է, որ տասնամյակներ շարունակ դպրոցական դասագրքերում ու ծրագրերում Չարենցը ներկայացվել է որպես լենինապատումների հեղինակ, եւ հայրենի նոր ու երիտասարդ սերունդները խորապես չեն ճանաչել իրենց անմիջականորեն նախորդող հանճարին:

Չեմ ցանկանում ընկնել հակառակ ծայրահեղության մեջ եւ անտեսել Եղիշե Չարենցի հեղափոխականությունը: Դա փաստ է եւ փաստարկվել է վարպետ գրչով ստեղծված բազմաթիվ երկերով: Սակայն, կրկնեմ, Չարենցին հարկ է տեսնել, զգալ ու գիտակցել «Մահվան տեսիլ» -ի, «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի» գրքերում, 1920-ական թվականների բանաստեղծական շարքերում եւ «Երկիր Նաիրի» վեպում:

Սովորաբար ամեն գրող սկսվում է ավելի կամ պակաս չափով ուրիշներից կրած ազդեցությամբ: Մշտապես մնալ ազդեցության տակՙ նշանակում է ի վերջո կործանվել, չհասնելով ինքնուրույնության: Ազդեցությունն օգտակար է, երբ գրողն աստիճանաբար ձեռք է բերում իր սեփական ձայնը եւ սեփական հուզաշխարհը: Եղիշե Չարենցի սկիզբըՙ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածան», «Էմալե պրոֆիլը Ձեր» բանաստեղծական շարքերը կրեցին Մեծարենցի եւ հատկապես Վահան Տերյանի ազդեցությունը: Բայց նույնիսկ այստեղ Չարենցը որոնում էր իրեն, եւ շատ ժամանակ չպահանջվեց գտնելու իր ars poetica-նՙ բանաստեղծական արվեստը: Բանաստեղծն առաջին շրջանում անտարբեր չեղավ նաեւ անցյալ դարասկզբի ստեղծագործական ուղղությունների ու հոսանքների հանդեպ, առավել հիմնավորապես կանգ առնելով սիմվոլիզմի վրա, որը բանաստեղծական մեծ նվաճումների էր հասել ինչպես հայ իրականության մեջ, այնպես էլ, առավել, Ռուսաստանում ու Եվրոպայում: Չարենցը երգում էր «Երկնային ճամփաները» եւ «Կապույտ հեռուները»: Նրա դեպքում դա ուներ նաեւ իրական նստվածքՙ ցեղասպանության ողբերգական զգացմունքներից անցում կատարել դեպի երկնային ու կապույտՙ ասել է մաքուր, ազնիվ ու լուսավոր, երազելի մի իրականություն:

Եղիշե Չարենցի սիմվոլիզմն աչքի է ընկնում գույների հրապուրիչ խաղովՙ ոսկեգույնի, կապույտի, ծիածանի, արեւը, երազը, տխրությունը, կնոջ թովչանքը, դաշտ, ծաղիկներ, կարոտ եւ այլն: Բանաստեղծությունները նրբակերտ են ու զգացմունքային.

Կապույտի՜ մեջ, կապույտի՜ մեջ – արեւի ոսկին:

Քնի՛ր, քնի՛ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա

Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա…

Սիմվոլիզմը համաշխարհային արվեստի գլխավոր ստեղծագործական մեթոդներից է եւ արտահայտվել է թե՛ գրականության եւ թե՛ թատրոնի, կերպարվեստի ու երաժշտության մեջ: Գոյություն է ունեցել ի սկզբանե, սակայն 19-րդ դարում եւ 20-րդի սկզբում առավել բարձրաձայն խոսեց, հատկապեսՙ Ֆրանսիայում (Վեռլեն, Մալարմե, Ռեմբո), ռուս գրականության մեջ Մերեժկովսկի, Բրյուսով, Բալմոնտ, Սոլոգուբ, Ալեքսանդր Բլոկ եւ այլն: Այստեղ աշխարհի երեւույթների հիմքում սիմվոլն էՙ խորհրդանիշը, որպես «իդեալականի եւ զգայականի» համադրություն: Եղիշե Չարենցի սիմվոլիզմը գրքային երեւույթ չէ, այլ իր աշխարհընկալումը, կյանքի դուռը բացելու բանալի:

Այս կամ այն ուղղությանը տուրք տալով, Չարենցը եւս հիմնովին հարաբերվում էր կյանքին եւ ելնում նրա պահանջներից, «փղոսկրյա աշտարակում» ներփակված գրող չէր բնավ, այլՙ հասարակական անկրկնելի անհատականություն:

Սիմվոլիզմին հաջորդած ժամանակաշրջանումՙ հազիվ երկու տասնամյակ, Չարենցն աշխարհին հարաբերեց բացարձակապես իր նման, ոչ այս կամ այն մեթոդով եւ ստեղծագործական ուղղությամբ, նա ինքնին ուղղություն էր, յուրակերպ հայացք, նման չէր ոչ մեկին եւ ոչ ոք նրան նման չէր, այնքան խոր ու լայնատարած, որ նրա հուզաշխարհում կտեղավորվեին շատ ու տարբեր աշխարհընկալումներ: Չարենցը ուղիղ եւ միագիծ չէր, այլ զիգզագ ու բազմագիծ, անսանձելի ալեկոծության նման եւ՛ քնարական բանաստեղծություններում, եւ՛ էպիկական պոեմներում ու բալլադներում: Նրա ստեղծագործությունն արտացոլեց մարդու, հասարակության ու ժողովրդի մտահուզական գրեթե բոլոր վիճակները: Նրա գրականությունն անպարագիծ կյանքի ու ժամանակի յուրահատուկ հանրագիտարան է, մենք բոլորս այնտեղ ենք մեր ճակատագրով ու հուզմունքներով, ոչ ոք բացակա չէ, այնտեղ մինչեւ իսկ ներկա են նրանք, ովքեր նոր պետք է ծնվեն եւ կոչվեն հայ ու հայ ժողովուրդ, հայոց հայրենիք:

«Դանթեական առասպել», «Ազգային երազ», «Ամբոխները խելագարված», «Խմբապետ Շավարշը» եւ շատ ուրիշ պոեմներ ինքնատիպ ողբերգություններ ենՙ գրված սրտի ցավով ու մտքի ցավատանջ լարվածությամբ: Դրանք յուրահատուկ պոետական վեպեր են: Առհասարակ պիտի նկատել, որ Չարենցը հաճախ իր պոեմները պատմում է իբրեւ էպոսՙ ժողովրդական վեպ, հատկանիշ, որն ընդարձակում է նրա պատումի դաշտը եւ դեպքերի ու հերոսների դերակատարությունն այդ դաշտում: Չարենցի բանաստեղծական շարքերն ու գրքերն առանձին-առանձին գագաթներ են, իսկ բոլորը միասինՙ լեռնաշղթա, ինչպես մեծ Արարատից հյուսիս-արեւմուտք տարածվող Հայկական պարը: Ինչպես հնարավոր չէ հայոց բնապատկերը ճշմարիտ ընկալել առանց այդ լեռնաշղթայի, այդպես էլՙ հայերիս 1500-ամյա գրականությունն ու գրական մտածողությունն առանց Չարենց բանաստեղծական լեռնաշղթայի: Չարենցը ստեղծեց գրական մեծ ու անփոխարինելի աշխարհագրություն, առանց որի հնարավոր չէ պատկերացնել մեր գրականության հոգու եւ մարմնի աշխարհագրությունը:

1920-ական թվականների սկզբին Եղիշե Չարենցը գրեց ու հրատարակեց հայ գրականության ամենաառեղծվածային եւ ողբերգական գործերից մեկըՙ «Երկիր Նաիրին», եւ ժանրը բնորոշեց իբրեւ «պոեմանման վեպ»: Ինչո՞ւ «պոեմ», երբ ստեղծագործությունը չափածո կամ արձակունակ չափածո չէ, եւ ինչո՞ւ վեպ, երբ այստեղ բացակա են հերոսների ու դեպքերի ընդունված վիպական առնչությունները: Սա նոր վեպի տեսակ է, որը հնարավոր չէ չափել դասական վեպի օրինաչափություններով: Պոեմ է իր գերխիտ զգացմունքայնությամբ: «Կարոտը խեղդում է», «կանչում մտերիմ, կանչում – «անվերջ», «ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ սրտով, սիրել նրան»: «Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին չկա… Գուցե – հուշ է միայն, - ֆիկցիա, միֆ: - Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…» : Զգացմունքի տառապալից հարցականները տեղ ու ժամանակ չեն տալիս սովորական պատմողականությանը, իսկապեսՙ խեղդում են քեզ: Այս հատկանիշներով «Երկիր Նաիրին» իհարկե պոեմ է եւ հուզականությամբ մերձենում է Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին, որը «հայրենասերի ողբ» է: Ողբը ինչպե՞ս պատմես վեպի ընդունված ոճաբանությամբ, պիտի միայն զգաս, ապրես, ներզգաս իբրեւ ողբ-երաժշտություն: «Երկիր Նաիրին» նաեւ վեպ է, այստեղ կան բազմաթիվ հերոսներ, տեսարաններ ու դեպքեր, որոնց Չարենցը ոչ թե սփռել է տարածության մեջ, այլ սեղմել միմյանց, մեկը պատկերել մյուսի ներսումՙ ստեղծելով ադամանդի պես գերխիտ ողբերգական տարածք: Չարենցի պոեմանման վեպը ողբերգական գիր է հայոց հայրենիքի մասին ոչ միայն 20-րդ դարում, այլեւ հարյուրամյակների կտրվածքով, մեր տեւական ու անդադար ողբը, մեր ցավն ու հայացքը հուսո հանգրվաններին, մշտապես արդիական երկ:

«Էպիքական լուսաբաց» (1930թ.) եւ «Գիրք ճանապարհի» (1934թ.) գրքերը նշանակալից երեւույթներ են ինչպես Չարենցի, այնպես էլ 20-րդ դարի հայոց պոեզիայում: Երկրորդն, իսկապես, ճանապարհի գիրք է, այնքան իմաստուն եւ օգտակար խորհուրդներով, առանց որոնց հազիվ թե հնարավոր է ապահովապես ապրել այս աշխարհում, ինչպես գրքերին ձոնված տաղումՙ «Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր», իսկ «Յոթը խորհուրդ գալիք երգասաններին» բանաստեղծության մեջ շատ բարձր է գնահատում երգի նշանակությունը, այն «երկրից ու դարից միշտ երկար է ապրում»: Ի տարբերություն գրականության ու արվեստի կարճատես օրենսդիրների, Չարենցն ազատամիտ է եւ նույնիսկ իր հանճարեղ կամքը չի պարտադրում գեղարվեստական մշակույթի զարգացմանը. «Խորհուրդ չի պահանջում ապագայի երգը, - Եվ ա՜յս է իմ խորհուրդը յոթերորդ» (ընդգծումը Չարենցինն է):

***

Չարենցագիտությունը ժամանակակից հայ գրականության գլխավոր բաժիններից էՙ թումանյանագիտության, տերյանագիտության, վարուժանագիտության, իսահակյանագիտության շարքում: Այն սկիզբ է առել դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք, հետագայում խորանալով եւ ընդգրկելով նրա գրական ժառանգության գրեթե բոլոր շերտերը: Չնայած զգալի նվաճումներին, հատկապես ողբերգական Չարենցին բացահայտելու խնդրում, որ հաջողությամբ ու հետեւողականորեն անում է գրականագետների նորագույն սերունդը, այստեղ այժմ էլ կան չբացահայտված հարցեր: Իր ուղղահայաց թռիչքով դեպի անհունըՙ Չարենցն անսպառելի է եւ միանշանակ ու վերջնական մեկնաբանությունների հնարավորություն չի տալիսՙ հորիզոնական տարածքներում հանգրվանած աշխարհաստեղծ որոշ գրողների պես:

Եղիշե Չարենցի ստեղծագործության եւ կյանքի դասերն ու խորհուրդները գրական, հասարակական եւ ազգային վստահելի դպրոց են հայ ժողովրդի համար: Դրանց մեջ կա մի դաս, որը երեկ, այսօր եւ վաղը, դեռ շատ երկար ժամանակ արդիական է լինելու: Ահա այդ դասը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» : Այս պահին ես ուզում եմ մեր մեջ արթնացնել այդ դասի մեծ խորհուրդըՙ մայր հայրենիքի եւ Սփյուռքի հավաքականության վերաբերյալ, որը հայ ժողովրդին ավելի տոկուն կդարձնի ճակատագրի անարդարության հանդիման: Այս դասը Եղիշե Չարենցի գուցե ամենամեծ ու ճշմարիտ բանաստեղծությունն է:

Խոսքՙ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված հանդիսությանը

Բեյրութ, 28 մարտի 2012 թվական:


Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում, _
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21791 | 0
yukarı