MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Yarın:+23 °C
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը Ծաղկաձորի "Աղբյուր" ճամբար
14:39, 20.07.2014
3682 | 0
Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Վարչական բոլոր շրջաններից ճամբարներ մեկնող երեխաներին ոչ միայն ճանապարհում, այլև այնուհետ ճամբար են այցելում և երեխաների հանգստի պայմաններին են ծանոթանում վարչական շրջանների ղեկավարները: Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում երկրորդ հերթափոխին հանգստանում է վարչական տարբեր շրջանների 150 դպրոցական: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ճամբար, ծանոթացել երեխաների հանգստի ու կենցաղի պայմաններին, այնուհետ մասնակցել այստեղ կազմակերպված միջոցառմանը, որին ջոկատները ներկայացել են համերգային հարուստ ծրագրով: Միջոցառման ավարտին վառվել է ավանդական խարույկը, որն իր շուրջ է համախմբել բոլոր ճամբարականներին: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաների համար անակնկալ էր պատրաստվել. գեղեցիկ հրավառություն, քաղցրավենիք և նվեր ճամբարին. Կիսվելով ճամբարային առօրյայի մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ ակտիվ մասնակցելով մարզամշակութային միջոցառումներին և տարբեր մրցումներին և ցուցադրելով լավագույն արդյունքները՝ իրենք բարձր են պահել Երևանի և իրենց վարչական շրջանի պատիվը:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı