MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Yarın:+29 °C
Աֆորիզմներ...
12:52, 16.01.2013
9063 | 0
Սերը չի կարող միակողմանի լինել, այլապես այն կսպառվի ու կչքանա: Սերը պահելու համար պետք է դու ևս սեր փոխանցես: Այլ կերպ ասած սիրել կարողանաս, որպեսզի գտնես ու այնուհետ գնահատես այն...

***
Счастье не за горами, а за спиной... Просто повернись.

***
Երբ երջանկությունը կախված է միայն նյութականից, այն արդեն վաղուց երջանկություն չէ, այլ միայն ֆիզիկական բավարարվածության ձգտելու բուռն ցանկություն: Երջանկությունը հոգու բավարարվածությունն է, իսկ հոգին նյութականով բավարարել չես կարող...

***
Անկախ նրանից որ շուրջդ խավար է, անկախ ամենից, որ քեզ չեն հասկանում, ատում են ու հեռու վանում... Չէ՞ որ Արևը այնուամենայնիվ Քեզ ժպտում է: Գոնե նրան ժպտա ի պատասխան…

***
Հաճախ այն ինչ տեսնում ենք, չենք կարող բացատրել, առավել ևս երբ բոլորն այն չեն տեսնում...

***
Մեր իրական աշխարհն այնքան նեղ է, որ հնարավոր չէ տեղավորել երևակայությունն այնտեղ: Արդյունքում մեր երևակայության օդային դղյակները կառուցում ենք անիրական աշխարհում, իսկ ուրիշներն այդ դղյակները տեսնել ի զորու չեն միայն այն պատճառով, որ չեն հավատում դրանց գոյությանը:

***
Ես վանդակ եմ քեզ համար, կամ էլ շղթա` նուրբ ձեռքերիդ կապված: Ներիր, բայց բանալին հիմա քո ձեռքերում է, իսկ ազատությունը մի քայլից... Բայց հիշիր մի բան, երբ ազատ ես, ոչ մեկ քեզ պետք չէ, ու ոչ մեկին նաև դու...

***
Պետք է ապրել այնպես, որ հաջորդ վայրկյանին չզղջաս արածիդ համար: Հենց դա է ապրելու «արվեստը»...

***
Թե ստրուկ լինես, թե արքա, ձգտիր կատարելությանը, քանզի միայն կատարելության մեջ է ամփոփված ճշմարտությունը, որը ձգտում են բացահայտել բոլորը:

***
Եթե գեթ մեկ հնարավորություն լիներ փոխել ամեն ինչ, ես կփոխեի ինձ...

***
Այս թե գորշ, թե գունազարդ իրականությունը միայն մեր վառ ոչ թե երևակայության, այլ գիտակցության ստեղծած պատրանքն է: Եթե պատկերացնենք թե քանի՜ նման պատրանք-իրականություն կարող է ստեղծել մեր ուղեղը... Խելագարվել կարելի է: Բայց կա մի ելք, հնարավոր բոլոր այդ երևակայան աշխարհները կառավարել հենց այդ գիտակցությամբ ու այդպես փոխել աշխարհը...

***
Կենցաղայինն ամենուր է, բավ է խոսել դրա մասին: Կատարելությունն հեռու է, գոնե ձգտել է պետք նրան, որ չխեղդվես այս գարշահոտ իրականության ու պարզունակության ճահճուտի մեջ...

***
Լույսը կբացվի ու դու ժպտա նրան, միայն այն պատճառով, որ նորից տեսնում ես լույսը...

***
Երբ կորցրել ես ամենը, հոգով կուրացել ու անգամ անզգա մարմինդ պատասխան չի տալիս հոգուդ փնտրտուքին, երբ անցայլը թաղել ես, չկա ներկան ու ինքդ քեզ չես գտնում այդ ներկայում, այնուամենայնիվ նայիր վեր՝ ապագան դեռ առջևում է...

***
Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ մեր սեփական աշխարհն ունենալով:

***
Լու՜յս, որ խավարից զատված ու անստվեր ես, որ բարին ես ու ազատ, որ սահմանն ես մթի գծում ու անվերջությանը ձգտում, դու մասնիկն ես հոգու բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ վայրկյան այս կյանքում քո մեկ շողով են լուսավորվում, հոգով Քեզ ձուլվել և Քեզ հետ անսահմանին հասնել երազում...

***
Փոփոխությունը կյանքի շարունակականությունն է: Անգամ ակնթարթն այս... Այն ժամանակի փոփոխությունն է: Կյանքը` այդ ակնթարթներից մի ուղի:

***
Մոռանալ անցյալը, կնշանակի չտեսնել ապագան…

***
Կերպարները դիմակներ են ասես մեր ձեռքում, սակայն լավ դերասանը նա է` ով մեկ դիմակի մեջ մի քանի կերպար է պահում…

***
Երբ սերը կախարդանքով նուրբ շղարշ է նետում աչքերիդ, իրականությունը հեքիաթ է դառնում, իսկ շղարշից այն կո՞ղմ:

***
Կատարելության սահմանը գուցե նաև անկատարության սահմանագծից է սկսվում, գուցե կատարելությունը անկատարությունից է ծնվում և հակառակը:

***
Մի քանի բառ ումից սպասում ես այդ խոսքերը և այնքա՜ն ցանկալի են, կարող են նորից կյանք պարգևել, իսկ լռությունն ու անտարբերությունը` սպանել…

***
Ապրիր այնպես, ասես վերջին վայրկյանն ես ապրում կյանքիդ ու այդժամ ակնթարթն անգամ այնքա՜ն բովանդակալից կլինի...


***
Արքաները հաճախ մահանում են ոչ իրենց մահով, իսկ այն բացառիկ դեպքերում անգամ, երբ մահը բնական է, դավադրությունն այնուամենայնիվ դռան ետևում է…

***
Երազանքներն ասես թիթեռներ լինեն, երբ վազում ես նրանց ետևից, փախչում են անընդհատ: Երազանքներին հասնելու համար նրանց պիտի գողեգող մոտենաս:

***
Կոտրել կապանքները, ետ չնայել, կախվածություններից ձերբազատվել ու առաջ ժամանակի պես շարժվել, առանց կանգ առնելու սլանալ լույսի պես: Ժամանակը չի կանգնում, իսկ մենք այդ «ժամանկում» ենք…

Աղբյուրը՝ Արմեն Մխեյան - բլոգ

շարունակելի...
Yazar: H.. M..
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
H.. M..
23:10, 27.10.2013
11632 | 0
23:03, 27.10.2013
10299 | 0
19:39, 28.05.2013
36471 | 0
00:07, 26.01.2013
16930 | 0
19:43, 19.01.2013
13797 | 0
19:35, 19.01.2013
38577 | 0
19:29, 19.01.2013
37094 | 0
yukarı