MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Yarın:+20 °C
Նովոսիբիրսկի պատվիրակությունը Նոր Նորքում
14:14, 14.03.2015
2315 | 0
Երևան քաղաքի և Նովոսիբիրսկի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այսօր հյուրընկալեց Նովոսիբիրսկի պատվիրակությանը:
Այցի նպատակը տեղեկատվական, լրատվական դաշտում համագործակցության ստեղծումն ու փորձի փոխանակումն է, որը ևս ամրագրված է համագործակցության հուշագրում:
Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մամլո քարտուղար Արտյոմ Սկատովի գլխավորած պատվիրակության կազմում էին լրատվական դաշտում հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Россия 1/Россия 24 հեռուստաալիքների հաղորդավարուհի Եկատերինա Կոլչուրինան, Tayga.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Եվգենի Մեզդրիկովը և այլոք: Հանդիպմանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:
Ողջունելով հյուրերին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը բարձր գնահատեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտի նախաձեռնությամբ համագործակցության շրջանակներում այսօրինակ ծրագրերի իրագործումը:
Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մամլո քարտուղար Արտյոմ Սկատովը ևս արժևորեց նախաձեռնությունը, որպես քաղաքների միջև բարեկամության հաստատման և զարգացման կարևոր քայլ:
Ծրագրվեցին և քննարկվեցին առաջիկա անելիքները՝ աշխատանքային այցն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı