MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+27 °C
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն
14:17, 10.05.2015
5298 | 0

Վարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը: 2014-2015 ուսումնական տարվանից օտար լեզուների շարքում դասավանդվում են նաև «Հունարեն» և «Իտալերեն»: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 7-ից մինչև հուլիսի 22-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին:
Ընդունելության քննություններ
2015-2016 ուստարվա ընդունելությունը կկատարվի ս.թ.հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:

Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:
Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

- ֆիզիկական պատրաստություն` ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,
- հայոց լեզու` թելադրություն,
- մաթեմատիկա` գրավոր:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1.Դիմում,
2.Բժշկական փաստաթղթեր
ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը (կնքված)
գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ/ սոնոգրաֆիա (կնքված)
ե/ ձև 63 և 26 (կնքված)
զ/ արյան կարգը,
3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)
4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով (կնքված),
5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը,
6. Ծննդյան վկայականը և պատճենը,
7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը,
8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճենները,
9. Սոցիալական քարտի պատճենը,
10. 3x4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),
11. Թղթապանակ և ծրար,
12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից):

Հասցե՝ Հալաբյան 44,
Էլ. հասցե՝ pn.monte@mil.am
Հեռ.՝/010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı