MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +20 °C Yarın:+21 °C
Նոր Նորքի գրադարանում կհիմնվի ֆրանկոֆոնիայի անկյուն
18:55, 15.05.2015
2597 | 0
Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանում առաջիկայում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու նպատակով մայիսի 15-ին Նոր Նորք վարչական շրջանում էր հյուրընկալվել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօր ունեցած հանդիպման շրջանակում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու վերաբերյալ ծրագիրը վավերացվել է համաձայնագրի ստորագրությամբ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ Պիեր Բայեն այցելել է կենտրոնական գրադարան, ծանոթացել ստեղծված պայմաններին, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հնարավորություններին:
Գրադարանի ընթերցողների կողմից հյուրերի համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստվել` մշակութային ողջույնի տեսքով:
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից ֆինանսավորվող ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում կհիմնվի տեխնիկական համապատասխան պայմաններով ֆրանկոֆոնիայի անկյուն, որի շնորհիվ նորնորքեցի աշակերտները կհաղորդակցվեն ֆրանսիական գրականությանը, մշակույթին և ավանդույթներին:

Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı