MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Yarın:+22 °C
Գայի արձանի հարևանությամբ տեղադրվեց տեղեկատվական վահանակ
12:14, 17.05.2015
4815 | 0
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ Նոր Նորքի բարձունքում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանի հարևանությամբ տեղադրվեց տեղեկատվական վահանակ, որի բացման առիթով այսօր կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն:
Անվանի հայորդի, ռազմական գործիչ և ռազմարվեստի տեսաբան, սովետական բանակի հայազգի հրամանատար, Սարդարապատի հերոս, 6-րդ կամավորական ջոկատի հրամանատար, Հայաստանի ժողկոմ (1922-23 թթ.), Հայաստանի առաջին զինկոմիսար Հայկ Դմիտրիի Բժշկյանի` հայտնի Գայի («հայ» բառի ռուսերեն տառադարձումն է) վերաբերյալ տեղեկատվական վահանակի բացման պատիվը վերապահված էր լեգենդար Գայի թոռանը՝ կրտսեր Հայկ Բժշկյանին:
Արարողությունն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որին իրենց մասնակցությունն ունեցան Նոր Նորքի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերն ու Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի աշակերտները:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı