MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Yarın:+27 °C
«Երևանյան ամառ». «Արհեստների թանգարան»-ցուցահանդես Նոր Նորքում
23:27, 28.06.2015
4844 | 0

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր «Արհեստների թանգարան» խորագրով ցուցահանդես, Նոր Նորք վարչական շրջանի և Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի համատեղ նախաձեռնությամբ:
Նոր Նորքի 4-րդ զանգվածի ուսումնական հաստատությունների սաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ազգային արհեստներին, ինչպես նաև մասնակցելու կազմակերպված հյուրասիրությանը:
Արարողությանը ներկա էին նաև հյուրեր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնից:
Ցուցահանդեսն ուղեկցվեց նաև երաժշտական ուրախ ծրագրով:
Մեր երկրի արհեստագործական կրթության բնագավառում լուրջ ասելիք ունեցող Երևանի հ. 4 ուսումնարանը գործնական հարթությունում ներկայացրեց կենցաղային սպասարկման ոլորտում կիրառվող մի շարք արհեստներ
*Հասարակական սնունդ
*Տրանսպորտային միջոցների նորոգում և շահագործում
*Էլեկտրական սարքերի ապարատների փորձարկում
*Փայտամշակման արտադրությունների սարքավորումների տեխնիկական շահագործում
*Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
*Դերձակ մոդելյոր
*Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
Ի դեպ հ. 4 արհեստագործական ուսումնարանի շրջանավարտները հաջողությամբ համալրում են ինչպես տեղի, այնպես էլ՝ արտերկրի աշխատաշուկան:
Յուրացրած կայուն գիտելիքներն ու պետական դիպլոմը հաջող ճանապարհ են հարթում ոչ միայն աշխատանքային շուկա, այլև բարձրագույն կրթության ցանկացած ուսումնական հաստատություն:
Բարձր վարկանիշով և բարի ավանդույթներով, ուսումնակրթական հրաշալի պայմաններով և հնարավորություններով Երևանի հ 4 ուսումնարանը շարունակում է հարստացնել իր կենսապատումը՝ աշխատաշուկան համալրելով արհեստագործական կրթությամբ որակյալ մասնագետներով:
Նկարները՝ այստեղ

Հ. 4 արհեստագործական ուսումնարան հեռ. 63-40-70
https://www.youtube.com/watch?v=NwdAeXuHkuE

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı