MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +19 °C Yarın:+21 °C
Նոր Նորքի h.116 մանկապարտեզը դպրոց ճանապարհեց ևս մի սերունդ
09:24, 02.07.2015
2970 | 0
Հունիսի 26-ին տոնականությամբ, պայծառությամբ, վառ գույներով լեցուն ու սովորականից աղմկոտ էր մանկապարտեզը։ Թաքնված հուզմունք կար թե՛ տոնական գույների, թե՛ աղմուկների ետևում… Միջոցառումը ավարտական էր…Ավագ առաջին խմբի սաները ճանապարհվում էին դեպի դպրոց։
Ինչպես և ենթադրվում էր` մեծ էր հյուրերի կազմը` Նոր Նորք վարչական շրջանի կրթության վարչությունից, մանկավարժներ այլ մանկապարտեզներից, դպրոցներից։
Ամենուր տիրող լարվածությունն ատիճանաբար վերածվեց լռության, քանզի ամենահեռավոր կղզիներից ու ջունգլիներից եկած «կենդանիներն» ազդարարեցին միջոցառման սկիզբը, մուլտհերոսներն էլ դահլիճ բերեցին պայծառ ու բարի տրամադրություն, երգ, պար ու էլի հուզմունք… Արդեն փողկապներով ասպետներն ու ծաղիկների նման գեղեցիկ աղջիկները հպարտ, հաստատակամ կեցվածքով սկսեցին ասմունքել ու երգել այնպիսի զարմանալի մեծությամբ, ասես քաջապես գիտակցում էին, որ իրենց կյանքում ավարտվեց այն հեքիաթը, որ մանկապարտեզ անունն էր կրում։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անակնկալից առավել ոգևորված` դպրոցական պայուսակներով ու գրենական պիտույքներով «զինված» երեխաները դահլիճը լքեցին հայկական քոչարու հուժկու հնչյունների ներքո` հանդիսատեսին թողնելով հիացական ծափահարությունների ու «բրավո» -ների աղմուկի մեջ։ Իսկ ես երկարատև ծափահարությունների ներքո աղոթքի նման մրմնջում էի. թող որ այս վայրկյանից նրանց կյանքում ավելի գեղեցիկ հեքիաթ սկսվի, իսկ այս մանկապարտեզում ստացած անսահման սերը, հոգատարությունն ու լույսը ուղենիշ դառնա մեր բալիկների բոլոր ճանապարհներին…

ՀԵղինակ՝ Արմինե Ղազարյան

Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı