MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Yarın:+21 °C
«Երևանյան ամառ, բակային ճամբար 2015». տոնական ծրագիր Նոր Նորքում
01:09, 15.07.2015
3102 | 0
Երևանում իրենց ամառային հանգիստն անցկացնող հազարավոր երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բոլոր վարչական շրջաններում 2015թ-ին հերթական անգամ իրականացվում են «Երևանյան ամառ» և «Բակային ճամբար» ծրագրերը:
Այս շրջանակներում հուլիսի 14-ին Նոր Նորքում կայացավ «Ողջույն Նոր Նորքից» խորագրով գլխավոր միջոցառումը, որին մասնակցեցին նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառումը մեկնարկեց Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյանի օրհնությամբ:
Նոր Նորքի մշակույթի կենտրոնի «Դոլլս» պարախմբի, Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկահարների համույթի և պարային խմբի, հրավիրված անհատ կատարողների գեղեցիկ ելույթների կողքին մշակութային ինքնատիպ ծրագրով ներկայացան բակային ճամբարի ընթացքում բացահայտված շնորհալի երեխաները:
Փոքրիկների օրն անմոռաց դարձրեցին նաև հրավիրված հեքիաթի հերոսները և ուրախ ծաղրածուն:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ճամբարի ընթացքում անցկացված շարադրության և նկարչության մրցույթի հաղթող 20 երեխա պարգևատրվեց անակնկալ նվերներով:
10 անվանակարգում խրախուսական նվերների արժանացան նաև ճամբարի ընթացքում սաների հաճելի և անմոռաց հանգիստը կազմակերպող մանկավարժները:
Բակային ճամբար 2015-ը նորնորքեցի հարյուրավոր մանուկներին Երևանյան անմոռաց ամառ պարգևեց՝ վերածվելով հաճելի հուշերով ու ակնթարթներով լեցուն գեղեցիկ հիշողության:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı