MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Նոր Նորքի բնակչության պաշտպանությունը երկրաշարժի ժամանակ
20:20, 15.07.2015
2809 | 0
Մեկնարկ
Հուլիսի 15-ին ՀՀ ԱԻՆ նախաձեռնությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Քննարկման ընթացքում զեկույցով հանդես եկավ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա.Ալավերդյանը, ով ներկայացրեց երկրաշարժի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության համակարգի գործունեության կազմակերպման իրականացումը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև ոստիկանության, կոմունալ ցանցերի, պետական, հիգիենիկ-համաճարակային տեսչության և բուժհաստատությունների ներկայացուցիչների համատեղ ուժերով:
Ամփոփում
Վաղ առավոտից մեկնարկած ծրագրի 2-րդ մասում ստեղծվեց արտակարգ իրավիճակների շտաբ
ա/ գործողության մեջ դրվեց «Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի կառավարման պլանը» Նոր Նորք վարչական շրջանի մասով
բ/ յուրաքանչյուր բաժնի պետ զեկույցի տեսքով ներկայացրեց գործողությունների պլան և իրականացրած աշխատանքների մասին հաշվետվություն:
Ժամը 17: 00-ին Գայի 19 հասցեի նիստերի դահլիճում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Զաքոյանի գլխավորությամբ կայացավ ամփոփիչ խորհրդակցությունը, քննարկվեցին կատարված աշխատանքները, ի մի բերվեցին արդյունքները:
Նկարները՝ այստեղ և այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı