MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Նավասարդի տոնը Նոր Նորքում 2015թ.
22:16, 11.08.2015
3012 | 0
Հին Հայաստանում օգոստոսի 11-ը, այսինքն` Նավասարդի 1-ը նշվել է համազգային տոնակատարությամբ, որպես Նոր տարի կամ նոր կյանքի օր:
Տոնի խորհուրդը պայմանավորված է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակով, որով սկիզբ դրվեց հայության վերելքի նոր դարաշրջանի:
Ավանդական դարձած միջոցառումը 2008թ-ից մեծ շուքով ուրույն դրսևորում է գտնում՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ մարդկանց և ուխտավորների: Այս տարի ևս «Սերունդ Հայապահպան միավորման», «Արորդաց Ուխտ» կազմակերպության և Նոր Նորք վարչական շրջանի համատեղ նախաձեռնությամբ Հայկի արձանի տարածքում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ արարողություն:
Միջոցառումը մեկնարկեց Հայկ նահապետի հուշարձանի մոտ պատվո պսակադրման արարողությամբ, այնուհետև արորդաց ուխտավորների կողմից բերվեց Արագած սուրբ լեռան գագաթին վառված նավասարդյան ջահը, որն ազդարարում է հայոց աշխարհի մեծ պայքարի շարունակությունը:
Ողջույնի խոսքում «Սերունդ» հայապահպան միավորման նախագահ Հայկ Չոբանյանը ընդգծեց, որ այս տոնը մեր ազգային ներուժի արժևորումն է, որով պետք է պայքարենք մեր արժեքների պահպանման և նոր աշխարհում հայեցի դրսևորվելու առումով: Պատմաբան Արտակ Մովսիսյանը ևս բարձր գնահատեց տոնի խորհուրդը, քանի որ համայն հայության համար Հայկ նահապետը հայոց ազգային միասնության գլխավոր և անխաթար խորհրդանիշն է:
Արարողության ընթացքում տոնի բովանդակությունն ամբողջացրեցին ազգային երգի ու դհոլների խրոխտ հնչյունները, որոնք Նոր Նորքի բարձունքից հայկյան վեհությամբ ու արիությամբ զորացած տարածվեցին հայոց աշխարհում՝ հաստատելով Նավասարդի՝ ուժականության և զորության խորհուրդը:
Նկարները՝ այստեղ

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı