MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Yarın:+20 °C
«Էրեբունի-Երևան 2797» տոնական միջոցառում Նոր Նորքում
23:45, 11.10.2015
3625 | 0
Մեկ տարի առաջ` «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում, Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում տեղի ունեցավ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ հուշահամալիրի մեկամյակի, ինչպես նաև «Էրեբունի-Երևան 2797» տարեդարձի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում` Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվան երաժշտական և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնի շնորհալի կատարողների և գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:
Միջոցառման հյուրերի կազմում էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, հուշահամալիրի կառուցման ու նախագծման հեղինակներ` բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների որդին` Լազար Եսայանը, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, բնակիչներ:
Միջոցառմանն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նշան քահանան:
Դասական համերգային ծրագրով, պարային երաժշտական կատարումներով հագեցած տոնական միջոցառումն ուղեկցվեց նաև «Երևանյան գույներ» խորագրով միաժամանակյա նկարչությամբ` ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը:
Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı