MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Yarın:+18 °C
Հերոս-օդաչուի անվան դասասենյակի բացում Նոր Նորքի հ.139 ավագ դպրոցում
12:28, 30.11.2015
2601 | 0
Նոյեմբերի 27-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում բացվեց կրթօջախի շրջանավարտ, 2014թ-ի նոյեմբերի 12-ին Արցախում խոցված հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի օդաչու Սարգիս Նազարյանի անվան դասասենյակ:
Դասասենյակի անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա էին հերոսի մայրը, ընկերներն ու համադասարանցիները, ՀՀ ԵԿՄ անդամներ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի ներկայացուցիչներ, մանկավարժներ:
Արարողությունը մեկնարեց ՀՀ օրհներգով և Տերունական Աղոթքով: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Ալավերդյանը Սարգիս Նազարյանի սխրանքը որակեց որպես հայրենիքի հանդեպ մեծագույն սիրո դրսևորում, որն իմաստավորվեց գործով ու հերոսությամբ:
ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի անունից գեներալ-մայոր Ս. Սաֆարյանը ողջունեց ներկաներին՝ Սարգիս Նազարյանին հետմահու պարգևատրելով ԵԿՄ հուշամեդալով: ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեց նաև Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը՝ սերունդների ռազմահայրենասիարական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար:
Հավե՜րժ փառք մեր հերոսների հիշատակին, ովքեր իրենց սխրանքներով նորովի արժևորեցին հայոց գոյության խորհուրդը:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı