Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից բեմահարթակում Ամանորի առթիվ կազմակերպվել էր տոնական ուշագրավ հանդիսություն` բազմաժանր համերգային ծրագիր Նոր Նորքի մշակութային հաստատություններից և մասնավոր համույթներից ընտրված խմբերի ու անհատ կատարողների մասնակցությամբ: Միջոցառմանը Նոր Նորքի բնակիչների հետ միասին մասնակցեցին նաև ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Փոքրիկների բարձր տրամադրությունն ու անմոռաց ժամանցը համերգային ծրագրին զուգահեռ ապահովեցին նաև օրվա սպասված հյուրերը` Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ինչպես նաև սիրված մուլտհերոսները: Նկարները` այստեղ |