MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +22 °C Yarın:+18 °C
ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում Նոր Նորքում
23:27, 27.03.2016
2021 | 0
Նոր Նորք վարչական շրջանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումները: Նոր Նորքի կենտրոնական գրադարանի նորաբաց «Շառլ Ազնավուր» ֆրանսիական կենտրոնում մարտի 22-ին կազմակերպվել է երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված տոնական ցերեկույթ, որին մասնակցել են նաև ներկայացուցուցիչներ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունից, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի և սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժիններից:
Միջոցառումը մեկնարկել է Նոր Նորքի դպրոցներից ընդգրկված շնորհալի աշակերտների նկարչական աշխատանքների ցուցահանդեսով, որը կրել է «Ֆրանսիան իմ աչքերով» խորագիրը:
Լավագույն աշխատանքների հեղինակները «Արվեստ առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Նոր Նորքի կենտրոնական գրադարանի կողմից արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı