MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Yarın:+20 °C
Մարտի 8-ին նվիրված համերգային ծրագիր Նոր Նորք վարչական շրջանում
23:32, 27.03.2016
3274 | 0
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուշագրավ համերգային ծրագիր ճանաչված երգիչ-երգչուհիների և պարային խմբերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, վարչական շրջանում գործող տարբեր հաստատությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, վաստակաշատ մանկավարժներ, մտավորականներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ և այլոք:

Նախքան միջոցառման մեկնարկը՝ «կենդանի արձանները» բոլոր կանանց և աղջիկներին ծաղիկներ ու շնորհավորական բացիկ նվիրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից: Այնուհետև, տոնական համերգային ծրագրով ներկաներին բարձր տրամադրություն պարգևեցին սիրված կատարողները՝ օրը դարձնելով տպավորիչ ու հիշարժան:
Նկարները՝ այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı