MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Yarın:+19 °C
Մայիսյան եռատոնին նվիրված համերգային ծրագիր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
11:43, 17.05.2016
2712 | 0
Մայիսյան եռատոնին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր՝ Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի «Անահիտ» երգի-պարի անսամբլի մասնակցությամբ:
Ռազմական ինստիտուտի կուրսանտներին գեղեցիկ ելույթներով ողջունեցին Նոր Նորքի շնորհալի կատարողները՝ տոնական և անմոռաց պահեր պարգևելով հանդիսատեսին:
Միջոցառմանը ներկա էին նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները, ինչպես նաև Արարատի մարզի դպրոցներից Նոր Նորքում հյուրընկալված աշակերտները:
Համերգային ծրագիրն ամփոփվեց ռազմական ինստիտուտի կուրսանտի հայրենասիրական խրոխտ երգով՝ հանդիսատեսին հաղորդելով ազգային ոգի:
Ռազմական ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության և սերնդակրթության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ռազմական ինստիտուտի պետ Արմեն Ղահրամանյանի պատվոգրով պարգևատրվեցին Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Վարդանյանը և «Անահիտ» երգի, պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Աբաղյանը:
Շնորհավորելով մայիսյան փառապանծ Եռատոնի առթիվ՝ խոնարհվում ենք մայիսյան հաղթանակներ կերտած և մեզ խաղաղություն պարգևած հերոսների անմար հիշատակի առջև:
Փա՜ռք մեր հերոսներին:

Նկարները` այստեղ
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նոր Նորք վարչական շրջան
yukarı