Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվեց ջրագնդակի Հայաստանի առաջնությունը: Մասնակցում էին ORWR Երևան, Արմադա, Ատլանտա, Դելֆին, Տիտան և Նեպտուն թիմերը: Մրցարշավը ընթանում էր թեժ և երկրպագուների բարձր ծափողջյունների ներքո: Առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ORWP Երևան թիմը Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց արմադան թիմը Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց ատլանտա թիմը: Հայաստանի առաջնության լավագույն պաշտպան ճանաչվեց հաղթող ՝ORWP Երևան, թիմի մարզիկ Ռաֆայել Անտոնյանը, լավագույն հարձակվող Արմադա թիմի մարզիկ ՝ Հրաչ Մարգարյանը, իսկ լավագույն դարպասապահ Տիտան թիմից ՝ Սարեն Վարդանյանը: Կան նաև խնդիրներ, չունեն լողավազան, չունեն հովհաննավորներ այդ պատճառով հաճախակի միջազգային մրցույթների չեն կարողանում մասնակցել, բայց շուտով Մոսկվայում կկայանա ջրագնդակի միջազգային մրցույթ, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: |