Հաղթանակի օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կազմակերպվել էր համերգային ծրագիր մշակույթի կենտրոնի սաների և գեղարվեստական խմբերի, շնորհալի երգիչ-երգչուհիների, ինչպես նաև գեղարվեստական համույթների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի կազմում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և այլոք: Ազգային, ռազմահայրենասիրական խրոխտ երգ ու պարով նորնորքեցիները խաղաղության կոչ ուղղեցին աշխարհին՝ օրը դարձնելով անմոռաց ու հիշարժան: Նկարները՝ այստեղ |